Մաթեմատիկայի ֆլեշմոբ առաջին մակարդակ

1. Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:

Подпись отсутствует

Պատասխան՝5
2. Մարտի 12-ից քանի՞ օր հետո ենք նշել Սուրբ Զատկի ծեսը՝ որն այս տարի ապրիլի 17-ին էր:

Подпись отсутствует

Պատասխան՝36
3. Ծառի երկու ճյուղերին նստած էին 16 ճնճղուկ։ Առաջին ճյուղից թռան, գնացին երկու ճնճղուկ, իսկ երկրորդ ճյուղից հինգ ճնճղուկ թռան նստեցին առաջին ճյուղին, որից հետո ճնճղուկների թիվը երկու ճյուղերին հավասարվեց։ Սկզբում քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:

Подпись отсутствует

Պատասխան՝առաջին ճյուղին՝4,երկրորդ ճյուղին՝12։
4. Արայիկն ու Էրիկը Զատկատոնին խաղում էին Ձուգլորիկ: Էրիկը խաղը սկսելուց առաջ ուներ 18 ձու, իսկ Արայիկը՝ Էրիկի ունեցածի կեսը: Խաղի ավարտին Արայիկը կարողացավ Էրիկից շահել 3 ձու: Քանի՞ ձու ուներ Արայիկը խաղից հետո:

Подпись отсутствует

Պատասխան՝12
5. Աննան բացեց իր խնդրագիրքը և նկատեց, որ որոշ էջեր պակասում են։ Ձախ էջին նա տեսավ գրված 14 թիվը, իսկ աջ էջին՝ 17։ Քանի՞ թերթ էր պոկված։
Պատասխան՝2  թերթ
6. Եվան ուներ տասը ձվիկ. չորսը՝ կարմիր, երեքը՝ կապույտ, երկուսը՝ կանաչ և մեկը՝ դեղին: Նա այդ ձվիկները դասավորեց այնպես, որ նույն գույնի երկու ձվիկ իրար կողք և իրար վրա չգտնվեն (տես նկարը): Ի՞նչ գույնի ձվիկ դրեց Եվան ներքևից երկրորդ շարքի մեջտեղում:

Подпись отсутствует

Պատասխան՝կարմիր
7. Եռանիշ թվի թվանշանների գումարը 4 է: Այս պայմանին բավարարող քանի՞ եռանիշ թիվ կա:
Պատասխան՝10  հատ
8. 3 ընկեր սպասեցին 3 ժամ, որպեսզի անձրևը կտրվի։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ ժամ սպասեց։
Պատասխան՝3   ժամ։
9. Լիլիթն ուներ 7 կարմիր ձու և 2 դեղին ձու: Նա 2 կարմիր ձու տվեց Վաղարշակին, որն իր հերթին մի քանի դեղին ձու տվեց Լիլիթին: Վաղարշակը քանի՞ դեղին ձու տվեց Լիլիթին, եթե դրանից հետո Լիլիթն ուներ հավասար քանակով դեղին և կարմիր ձու:

Подпись отсутствует

Պատասխան՝3 դեղին  ձու
10. Զատկատոնի համար Մարիանան գնեց 1կգ բրինձ, 2կգ չամիչ և վճարեց 2800 դրամ: Կատրինան գնեց 1կգ բրինձ, 1կգ չամիչ և վճարեց 1800 դրամ: Որքա՞ն արժե 1կգ բրինձը և 1կգ չամիչը:
Պատասխան՝1  կգ  չամիչը-1000  դրամ,1 կգ  բրինձը-800  դրամ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *