Օզի Կախարդ հարցեր

Գիրքը կարդալուց հետո՝

  • Եթե դեռ չունես, ուրեմն բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս
    • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):                                                                    Լ. ՖՐԵՆՔ ԲԱՈւՄ                                                                                                                                                                                                          Կախարդական Օզ երկրի «ստեղծողն» է։ Մանկական գրականության աշխարհահռչակ դասական, ում գրքերը բազում անգամներ էկրանավորվել են և որից սերվել են շատ ընդօրինակումներ և ծաղրանմանակումներ։
      1897 թվականից միտք է հղանում ստեղծել պատմություններ երեխաների համար, ինչը հետագայում դառնում է նրա ստեղծագործության առանցքը։ 1897 թվականից մեկը մյուսի հետևից գրվում են հետաքրքիր հեքիաթներ, որոնց գործողությունները տեղի են ունենում հեքիաթային մի երկրում, որը հետո պիտի անվանվեր Օզ երկիր։ 1900 թվականին լույս է տեսնում հանրահայտ «Օզի կախարդը»։ «Օզի կախարդը» գրքից հետո գրել է 13 շարունակություն-վեպ, 9 այլ ֆենթեզի վեպեր, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքներ (ընդհանուր հաշվով 55 վեպ, գումարած 4 «կորած» վեպեր, 83 պատմվածքներ, ավելի քան 200 բանաստեղծություններ, անորոշ քանակի սցենարներ և բազմաթիվ տարբեր գրույթներ)։ Լայման Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» թարգմանվել է նաև հայերեն, 2013-ին հրատարակվել է «Զանգակ» հրատարակչության կողմից:
    • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:                                                                                                                                                                          Գրքի հերոսը Դորոթին էր։Նա շատ խելացի,հնարամիտ,բարի մարդ  է։
    • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:                           Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև փոքրիկ շունը հմարձակություն գտավ իր մեջ հաչաց հսկա առյուծի վրա ,որ     պաշտպանի իր տիրոջը և իր ընկերներին։                                                                                                                                            Ճանապարհը ծածկված էր չորացած ճյուղերով ու մեռած տերևներով: Քայլելը գնալով դժվարանում
      էր: Ժամանակ առ ժամանակ գազանների ձայներ էին լսվում: Աղջկա սիրտը վախից կծկվում էր, իսկ
      Տոտոն ամուր սեղմվում էր տիրուհուն:
      Հանկարծ ծառերի հետևից սարսափելի մռնչոց լսվեց, և ճանապարհին երևաց մի հսկա առյուծ:
      Թաթի ուժեղ հարվածով նա մի կողմ նետեց Խրտվիլակին, ևս մեկ հարվածով գետին տապալեց
      Փայտահատին: Իսկ երբ Տոտոն, բարձր հաչելով, նետվեց առյուծի վրա, սա բերանը բացեց, որ կծի
      շանը:
      – Չհամարձակվես շանս ձեռք տալ, – գոչեց Դորոթին՝ հարվածելով առյուծի մռութին, – ինչպես չես
      ամաչում, հարձակվում ես փոքրիկ շան վրա, իսկ ինքդ մեծամարմին վախկոտի մեկն ես:
      Առյուծն ամոթից գլուխն իջեցրեց.
      – Իրավացի ես, ես գիտեմ՝ երբ մռնչում եմ, բոլորը վախենում են, բայց ես ինքս եմ իմ մռնչոցից
      վախենում: Եթե մեկը սիրտ անի ինձ հետ կռվի բռնվել, իսկույն փախուստի կդիմեմ:
      Պարզ էր, որ առյուծն իսկապես երկչոտ էր: Երբ իմացավ՝ մեր ճամփորդներն ուր են գնում, խնդրեց,
      որ իրեն էլ տանեն:
      – Եթե Կախարդը կարող է Խրտվիլակին խելք տալ, Թիթեղյա մարդուն՝ սիրտ, գուցե ինձ էլ մի քիչ
      համարձակություն պարգևի:
      – Արի՛ մեզ հետ, – ասաց Դորոթին, – եթե վայրի գազանները փորձեն մեզ մոտենալ, քո մռնչոցով
      կվախեցնես նրանց:
    • Ի՞նչ սովորեցիր այս գրքից: Ես սովորեցի, որ քո ընտանիքի համար դու  միշտ պետք է պայքարես և ետ բերես ինչպես արեց Դորոթին։
    • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ: Այս գիրքը շատ-շատ լավ մարդու մասին է  և շատ հետաքրքիր։
      • Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա: Ես կառաջարկեի <<Ագահ տիրուհի>> հեքիաթը։ Այդ հեքիաթը մի չինական հյուրանոցի մասին է ,որի տերը շատ ագահ է և․․․ , իսկ մնացածը դուք կարդացեք։