Ամենամեծ կեցցեսը աշխարհում


Ես գիտեմ պատմություն մի մարդու մասին, ով աշխարհում ամենամեծ կեցցեսն է,  բայց վստահ չեմ, թե նա ձեր դուրը կգա: Այսպիսով պատմե՞մ, թե՞ ոչ…Պատմեմ: Նրա անունն էր Պրիմու: Իտալերենում այն նշանակում է առաջին, երևի այդ պատճառով էլ նա մանկուց որոշել էր.
-Առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլ նաև գործով: Միշտ և ամեն ինչում կլինեմ առաջինը:
Իսկ ստացվեց հակառակը, նա միշտ և ամեն ինչում վերջինն էր: Վերջինն էր, ով վախենում էր, վերջինն էր, ով փախչում էր, վերջինն էր, ով խաբում էր և վերջինն էր, ով անկարգություն էր անում: Նրա հասակակիցները միշտ ինչ- որ բանում առաջինն էին լինում: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը՝ թաղամասի առաջին կռվարարը, երրորդը՝ տարածքում առաջին հիմարը…
Իսկ նա, ընդհակառակը՝ վերջին էր, ով հիմարություններ էր ասում, իսկ երբ նրա հերթն էր գալիս դրանք ասելու, նա ուղղակի լռում էր: Նա ամենամեծ կեցցեսն էր աշխարհում, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ  չիմացավ այդ մասին:

  1. Պատահել է, որ քո կատարած որևէ արարքի համար որևէ մեկը քեզ ասել է կեցցես:             Ես ֆուտբոլում  ունեցել եմ գավաթ և ինձ ասել են կեցցես
  2. Աշխարհում բազում գործեր կան, ո՞ր գործում կուզեիր առաջինը լինել:                              Ես կուզենայի հաջողություններ ունենալ  ֆուտբոլում:                                                                 

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

220px-Illustration_Convallaria_majalis0

Ուշադիր դիտեք տեսաֆիլմը, որտեղ ներկայացնում եմ ծաղկի կառուցվածքը, որից հետո կարդա ստորև գրված նյութը։

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Նրանք աճում են անտառներում, այգիներում, փողոցում, դպրուցամերձ տարածքներում և տանը։

2․  Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսի մարմինն է արմատը, ցողունը և տերևը։ Ստորգետնյա հատվածը արմատն է որը գտնվում է հողի մեջ,  իսկ վերգետնյա հատվածն է ցողունը և տերևը, որոնք աճում են գետնից վերև։ Լինում են վեգետատիվ օրգաններ՝ արմատը, ցողունը, տերևը, որոնք բույսին անհրաժեշտ են սնվելու և աճելու համար և գենարատիվ օրգաններ՝  ծաղիկները, պտուղները, սերմերը, որոնք անհրաժեշտ են բույսի բազմանալու համար

3․ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Լույս, ջուր, թթվածին և ածխաթթու գազ։

4․ Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Սերմը ցանում ենք, ծլում է, աճում են արմատը, ցողունը, տերևները, ծաղիկները։ Ծաղիկները փոշոտումից հետո պտուղ են տալիս և սերմեր։

5․ Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսը տերևներով կլանում է ածխաթթու գազ և մեզ է տալիս թթվածին, որը մեզ շատ անհրաժեշտ է։ Բույսերը բացի այդ մեզ համար սնունդ են և հողի համար պարարտանյութ։