Մաթեմատիկայի ֆլեշմոբ առաջին մակարդակ

1. Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:

Подпись отсутствует

Պատասխան՝5
2. Մարտի 12-ից քանի՞ օր հետո ենք նշել Սուրբ Զատկի ծեսը՝ որն այս տարի ապրիլի 17-ին էր:

Подпись отсутствует

Պատասխան՝36
3. Ծառի երկու ճյուղերին նստած էին 16 ճնճղուկ։ Առաջին ճյուղից թռան, գնացին երկու ճնճղուկ, իսկ երկրորդ ճյուղից հինգ ճնճղուկ թռան նստեցին առաջին ճյուղին, որից հետո ճնճղուկների թիվը երկու ճյուղերին հավասարվեց։ Սկզբում քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:

Подпись отсутствует

Պատասխան՝առաջին ճյուղին՝4,երկրորդ ճյուղին՝12։
4. Արայիկն ու Էրիկը Զատկատոնին խաղում էին Ձուգլորիկ: Էրիկը խաղը սկսելուց առաջ ուներ 18 ձու, իսկ Արայիկը՝ Էրիկի ունեցածի կեսը: Խաղի ավարտին Արայիկը կարողացավ Էրիկից շահել 3 ձու: Քանի՞ ձու ուներ Արայիկը խաղից հետո:

Подпись отсутствует

Պատասխան՝12
5. Աննան բացեց իր խնդրագիրքը և նկատեց, որ որոշ էջեր պակասում են։ Ձախ էջին նա տեսավ գրված 14 թիվը, իսկ աջ էջին՝ 17։ Քանի՞ թերթ էր պոկված։
Պատասխան՝2  թերթ
6. Եվան ուներ տասը ձվիկ. չորսը՝ կարմիր, երեքը՝ կապույտ, երկուսը՝ կանաչ և մեկը՝ դեղին: Նա այդ ձվիկները դասավորեց այնպես, որ նույն գույնի երկու ձվիկ իրար կողք և իրար վրա չգտնվեն (տես նկարը): Ի՞նչ գույնի ձվիկ դրեց Եվան ներքևից երկրորդ շարքի մեջտեղում:

Подпись отсутствует

Պատասխան՝կարմիր
7. Եռանիշ թվի թվանշանների գումարը 4 է: Այս պայմանին բավարարող քանի՞ եռանիշ թիվ կա:
Պատասխան՝10  հատ
8. 3 ընկեր սպասեցին 3 ժամ, որպեսզի անձրևը կտրվի։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ ժամ սպասեց։
Պատասխան՝3   ժամ։
9. Լիլիթն ուներ 7 կարմիր ձու և 2 դեղին ձու: Նա 2 կարմիր ձու տվեց Վաղարշակին, որն իր հերթին մի քանի դեղին ձու տվեց Լիլիթին: Վաղարշակը քանի՞ դեղին ձու տվեց Լիլիթին, եթե դրանից հետո Լիլիթն ուներ հավասար քանակով դեղին և կարմիր ձու:

Подпись отсутствует

Պատասխան՝3 դեղին  ձու
10. Զատկատոնի համար Մարիանան գնեց 1կգ բրինձ, 2կգ չամիչ և վճարեց 2800 դրամ: Կատրինան գնեց 1կգ բրինձ, 1կգ չամիչ և վճարեց 1800 դրամ: Որքա՞ն արժե 1կգ բրինձը և 1կգ չամիչը:
Պատասխան՝1  կգ  չամիչը-1000  դրամ,1 կգ  բրինձը-800  դրամ

Գիտելիքների ստուգման թեստ 5

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:
6054
6504
6405
6045
2․ Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:
11560
697
663
40
3․ Քանի՞ տասնյակ կա  826 թվի մեջ:
8
2
26
82
4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  5*8, 538, *35:
4
6
7
8
5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ*1գ:
3
4
5
6
6․ Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով։
312
36
84
212
7․ Քառակուսու պարագիծը 144 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:
36 սմ
72 սմ
288 սմ
576 սմ
8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  1/6  մասը ներկված է:  
Անխորագիր պատկեր 

1
2
3
4
9․ Ո՞ր դատողությունն է սխալ
Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է
Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է
320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից
399 թիվը փոքր է 401-ից
10․ Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:
12մ
75մ
11․ Տրամագրի միջոցով տրված է ընտանիքի անդամների տարիքը: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից՝ հաշվի´ր, պապիկի և տղայի  տարիքային տարբերությունը:
Անխորագիր պատկեր
80-20=60
12․ Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը։
9999-100=9899
13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:            45 * 9 * 85= 90
45 ։ 9 + 85= 90
14․ Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6) արտահայտության արժեքը:
15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6)=1819
357:7=51     200-51=149    5.6=30    15.149=2235     12480։30=416
2235-416=1819
15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:218, 318, 518, 818, 1218:
16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:
Լուծում՝220-40=180   220.180=39600
Պատասխան՝S=39600  քառակուսի/մ։
17․ Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 456 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը 72 կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ
ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 3 ժամ հետո։
Լուծում՝72.3=216    456-216=240      240։3=80
Պատասխան՝80  կմ/ժ։

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության հաշվետվություն

1.Կատարել բաժանում։

11664։324=36

3234։231=14

142317:567=251

219816:852=258

  1. Կատարել մնացորդով բաժանումը: Գտնել տրված թվերի մնացորդների գումարը։

1538։13=118   (4  մն․)

52825։27=1956   (13  մն․)

4+13=17

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 7։

Պատասխան՝74727։

  1. Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

Լուծում՝5.6=30    30+3=33

Պատասխան՝33

  1. Հաշվիր արտահայտության արժեքը։

1) 435‧(6000-5978)+35400:(4345-4285)=10160

6000-5978=22      4345-4285=60    435.22=9570    35400։60=590      9570+590=10160

2) 350‧32+(5621-875):7=11878

5621-875=4746   350.32=11200        4746։7=678        11200+678=11878

  1. Պարկում կա 9 կանաչ, 11 դեղին և 16 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կանաչ։

Լուծում՝11+16+1=28

Պատասխան՝28 մատիտ։

  1. Ուղղանկյան լայնությունը 16 սմ է, իսկ երկարությունը 3 անգամ մեծ է լայնությունից:

Գտիր այդ ուղղանկյան պարագիծը։

Գտիր այդ ուղղանկյան մակերեսը։

Լուծում՝16.3=48     P=2.16+2.48=32+96=128

S=16.48=768

Պատասխան՝128  սմ,768  քառակուսի/սմ։

  1. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։

Լուծում՝137-15=122    122։2=61

Պատասխան՝61։

1․ Առավելագույնը քանի՞ լիալուսին է կարող լինել մեկ տարվա ընթացքում, եթե հայտնի է որ այն տեղի է ունենում 29 օրը մեկ:

1 ) 1

2) 12

3) 13

4) 29

2․ Քանի՞ թիվ կա 84-ից մեծ և 145-ից փոքր թվերի միջև։

1 ) 51

2) 12

3) 63

4) 61

3. Գտնել

35×4-35=105

արտահայտության արժեքի վերջին թվանշանը։

1) 8

2) 6

3) 5

4) 3

4․ Գտնել ամենամեծ յոթանիշ թվի թվանշանների գումարը։

1) 81

2) 63

3) 64

4) 21

5․ Խխունջը ցողունի երկայնքով օրվա ընթացքում բարձրանում է 3սմ, իսկ գիշերն իջնումէ 2սմ: 20սմ երկարությամբ ցողունի հիմքից սկսելով քանի՞օրում խխունջը կհասնի գագաթին:

1) 7

2) 18

3) 19

4) 20

6․  888+88+8+8+8  թվանշանների միջև քանի հատ + նշանը դնելով է հնարավոր ստանալ 1000թիվը:

1) 5

2)4

3) 5 և 4

4) այլ պատասխան:

7․  Գտիր այն թիվը, որը բաժանվում է 4-ի և 9-ի։ Ինչի է հավասար այդ թվի թվանշանների գումարը։

1) 8

2) 6

3) 9

4) 4

8. Խանութում ստացան 120 տոննա ձմերուկ: Առաջին օրը վաճառեցին ամբողջ ձմերուկի կեսը, իսկ երկրորդ օրը՝ 10 տոննա: Որքա՞ն ձմերուկ մնաց վաճառելու։

Լուծում՝120։2=60     60-10=50

Պատասխան՝50  տոննա։

9. Բագրատն ունի 9 մետաղադրամ, յուրաքանչյուրը 2 ցենտ արժեքով, իսկ նրա քույր Աննան` 8 մետաղադրամ, յուրաքանչյուրը 5 ցենտ արժեքով։ Երկուսը միասին քանի՞ մետաղադրամ ունեն և ինչ արժեքով։

Լուծում՝9.2=18     8.5=40       40+18=58     9+8=17

Պատասխան՝17  մետաղադրամ  որոնք  արժեն  58   ցենտ։

 1․Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով

ա)

1)  364, 425, 12, 567

2)  455, 567, 789, 3

3)  17, 59, 318, 11

4)  265, 102, 97, 85

բ)

1)  27, 118, 361, 7

2)  12, 225, 1671, 110

3)  1212, 560, 430, 95

4)  426, 17, 3521, 116

2․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասհազարավորը 7 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1) 734333

2) 374333

3) 473333

4) 347333

3. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 7։

 

1) 77727

2) 74772

3) 74727

4) 71727

4․ Գտի՛ր թիվը, որը 3-ի բաժանելիս ստացվում է 4 և 2 մնացորդ։

1) 15

2) 14

3) 13

4) 12

5․Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 31

2) 32

3) 33

4) 34

6․ Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

Լուծում՝՝2400։8=300   300․3=900    2400-900=1500

Պատասխան՝1500  լիտր  ջուր։

7․ Արկղում կար 18 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/9 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

Լուծում՝18։9=2    2․7=14         18-14=4

Պատասխան՝4   գնդակ։

8․ Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։

Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը  չի  փոխվում։

9․ Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։

Հատվածն ուղղի այն մասն է, որն ունի  և   սկիզբ  և  վերջ ։

10․ Հաշվիր արտահայտության արժեքը։

1)  2536+45‧(48240:80-503)=7036

48240։80=603   603-503=100     45.100=4500      2536+4500=7036

2)  73‧(907-6‧66)+46000:(250‧8)=37326

6.66=396    907-396=511      250․8=2000      46000։2000=23     73.511=37303

37303+23=37326

3)  435‧(6000-5978)+35400:(4345-4285)=10160

6000-5978=22     4345-4285=60      35400։60=590       435.22=9570      9570+590=10160

4)  350‧32+(5621-875):7=2428

5621-875=4746    4746։7=678   350.32=1750     1750+678=2428

11.  Հայտնի է , որ թիվը բաժանվում է  9-ի, ի՞նչ թվանշան  պետք է գրված լինի *-ի փոխարեն:

7110

12. Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

Լուծում՝10+4=14    14+1=15

Պատասխան՝15։

13. Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կանաչ։

Լուծում՝9+15=24     24+1=25

Պատասխան՝25։

14. Գրախանութն ստացավ 27 տուփ տետր, յուրաքանչյուրում 100 տետր, վճարելով 54000 դրամ։ Տետրը վաճառվեց 1 հատը 30 դրամով։ Որքա՞ն եկամուտ ստացվեց։

Լուծում՝27․100=2700      2700.30=81000   81000-54000=27000

Պատասխան՝27000։

15․ Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։ Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպիսի 10 անոթներում։

Լուծում՝12։4=3  3.10=30

Պտասխան՝30  լիտր  հեղուկ։

16․Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։

Լուծում՝16։2=8    8+4=12     8-4=4

Պատասխան՝12,4։

17․ 6556 > 6546 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

18․ Տրված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:

10,   18,   26,  34,   42,50

19.Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:

Լուծում՝2.14=28   2.20=40    28+40=68

Պատասխան՝68։

20.  Ուղղանկյան լայնությունը 26 սմ է,  իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից: Գտիր այդ ուղղանկյան  պարագիծը։

Լուծում՝26.2=52    2.52=104      52+104=156

Պատասխան՝156։

21. Ծորակից 6 րոպեում հոսում է 12 լ ջուր։ Որքա՞ն ջուր է հոսում այդ ծորակից 3 ժամում։

Լուծում՝12։6=2   60.3=180   2.180=360

Պատասխան՝360։

22. Նավը 25 օրվա համար վերցրեց 3675կգ մթերք։ Օրական ամենաշատը քանի՞ կգ մթերք պետք է օգտագործվի որպեսզի եղած պաշարը բավարարի։

Լուծում՝3675։25=140

Պատասխան՝140

23. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։

137-15=122   122։2=62

24. Մտապահված թվից հանեցին 6, այնուհետև ստացված թիվը բազմապատկեցին 8-ով։ Արդյունքում ստացան 72։ Ի՞նչ թիվ էր մտապահված։

72։8=9

9+6=15

25. Որ թվանշանը պետք է ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի։

Պատասխան՝2746

1․ Գտնել ամենամեծ քառանիշ թվի և ամենամեծ երկնիշ թվի գումարը։

9999+99=10098

2․ Համեմատե՛ք հետևյալ թվերը։

ա) 12374 > 9389

բ) 567213 > 566213

գ) 9999 < 11111

դ) 874563 > 785674

ե) 376658 > 248597

զ) 10254 < 25876

3․Կատարեք գործողությունները

ա) 5×1+1:1+3×1-1×1=8

5.1=5  1:1=1  3.1=3   1.1=1   5+1+3-1=8

բ) (45:9-24:6)x1+2 x1=3

45:9=5   24:6=4     5-4=1     1.1=1    2.1=2     1+2=3

գ) 1:( 10-9) + 25 x 1-1x 14=12

10-9=1   1:1=1    25.1=25   1.14=14     25-14=11    1+11=12

4. Դասարանի 33 աշակերտներից 17-ը աղջիկներ են։ Դասարանում տղանե՞րն են ավելի շատ, թե՞ աղջիկները։

Լուծում՝33-17=16

Պատասխան՝աղջիկները  ավելի  շատ  են։

5․ Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։

Լուծում՝10.6=60    60.2=120

Պատասխան՝120 էջ։

6․ Սկյուռը 10 րոպեում ուտում է 8 ընկույզ։ Քանի՞ րոպեում սկյուռը կուտի 40 ընկույզ։

Լուծում՝40։8=5   5.10=50

Պատասխան՝50  րոպեում։

7․  Երկու արտերից ցորեն հավաքեցին․ առաջին արտից՝ 3200կգ, երկրորդից՝ 8800կգ։ Ապա ամբողջ բերքը տարան սայլերով։ Քանի՞ սայլ պահանջվեց, եթե նրանից յուրաքանչյուրում տեղավորվում է 400կգ ցորեն։

Լուծում՝3200+8800=12000     12000։400=30

Պատասխան՝30  սայլ։

8․ Դերձակն ունի 16մ երկարությամբ մի կտոր, որից ամեն օր կտրում է 2 մետր։ Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։

Պատասխան՝7  օր  հետո։

9․ Արկղում կա 15 կարմիր, 7 սպիտակ և 9 դեղին գնդակներ: Ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել, որ դրանց մեջ լինեն գոնե երկու դեղին գնդակներ:

Լուծում՝15+7=22    22+2=24

Պատասխան՝24։

10․ Նարնջագույն ներկ ստանալու համար անհրաժեշտ է վերցնել մաս դեղին և 2 մաս կարմիր ներկեր (Դեղին ներկի քանակը պետք է կարմիրից 6:2=3 անգամ շատ լինի)։ 3 կգ կարմիր և 3 կգ դեղին ներկերից, քանի՞ կգ նարնջագույն ներկ կարելի է ստանալ։

Լուծում՝3+1=4

Պատասխան՝4  կգ։

11․ Հավաքած խաղողը լցրել են 12 արկղ և 36 զամբյուղ։ Յուրաքանչյուր արկղում տեղավորվել է 20կգ խաղող, իսկ յուրաքանչյուր զամբյուղում՝ 15կգ։ Քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել։

Լուծում՝20․12=240     36.15=540    540+240=780

Պատասխան՝780  կգ խաղող։

12․ Գրապահարանի երկու դարակներում կա 102 գիրք։ Եթե առաջին դարակից 12 գիրք հանենք, ապա դարակներում միևնույն քանակով գրքեր կլինեն։ Քանի գիրք կա դարակներից ամեն մեկում։

Լուծում՝102։2=51    51+12=63    51-12=39

Պատասխան՝63,39  գիրք։

Լուծել խաչբառը

2. Տրված 1; 2; 3; 6; 7; 9 թվերից քանի՞սն են պարզ։

2,3,7

3. Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։

Լուծում՝15-4=11   11+3=14

Պատասխան՝14  ուղևոր։

4. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

Պատասխան՝10  րոպեում։

5. Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։
Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:

Լուծում՝4.3=12   16+12=28

Պատասխան՝28։

6. Մեքենան 3 րոպեում անցնում է 3կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 3ժամում։

3  ժ=180  ր     180․1=180

Պատասխան՝180  կմ։

7. Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում:

Պատասխան՝100  կատու։

8.2, 3 և 4 թվերը և ևս մեկ անհայտ թիվ գրված են 2×2 աղյուսակի
վանդակներում: Հայտնի է, որ առաջին տողում գրված թվերի գումարը 9 է,
երկրորդ տողում գրված թվերինը` 6: Ինչի է հավասար անհայտ թիվը։

Screenshot_1

 

9. Պետրոսը պատրաստել էր մի քանի ձնագնդիկ մինչև խաղը սկսելը: Խաղի ընթացքում նա պատրաստեց ևս 17 ձնագնդիկ, իսկ մյուս տղաների վրա շպրտեց 21 ձնագնդիկ: Խաղից  հետո նրա մոտ մնաց 15 ձնագնդիկ: Քանի՞ ձնագնդիկ էր պատրաստել Պետրոսը խաղից առաջ:

Լուծում՝15+21=36    36-17=19

Պատասխան՝19  ձնագնդիկ։

1․ Դավիթը 10 միանման փուչիկ գնելու համար ծախսեց 200 դրամ ավելի, քան Անահիտը՝ այդպիսի 6 փուչիկ գնելու համար։ Որքա՞ն արժեր այդպիսի 3 միանման փուչիկը։

Լուծում՝10-6=4      200։4=50      50.3=150

Պատասխան՝150  դրամ։

2․ Մարիայի կարդացած գրքի էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 1200 թվանշան։ Քանի՞ էջից էր բաղկացած այդ գիրքը, եթե համարակալումը սկսում ենք 1-ից։

Լուծում՝90.2=180  9+180=189     1200-189=1011    1011։3=337         337+90+9=436

Պատասխան՝436  էջ։

3․ Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված ջոկատի համար, եթե ջոկատի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։

Լուծում՝500-200=300    28-5=23        300.23=6900

Պատասխան՝6900  դրամ։

4․ Գործածվու՞մ է արդյոք  5 թվանշանը ամենափոքր հնգանիշ թվի գրառման մեջ։

Պատասխան՝ոչ։

5․ Աննան ցանկանում էր գնել շոկոլադե սալիկ, որն արժեր 250 դրամ, բայց նրա մոտ կան միայն 200 դրամանոցներ, իսկ վաճառողը մանր չուներ։

  • Ամենաքիչը քանի՞ միանման շոկոլադե սալիկ պետք է գներ Աննան, որպեսզի նրան մանր վերադարձնելու կարիք չլիներ։
  • Պատասխան՝5  շոկոլադե  սալիկ։
  • Աննան քանի՞ հատ 200 դրամանոց տվեց վաճառողին։
  • Պատասխան՝5  հատ  200  դրամանոց։

6․ Եթե Արամի մտապահած թվի կեսի կեսին ավելացնենք 1, արդյունքը հնգապատկենք, կստանանք Սոնայի մտապահած թիվը։ Կռահիր Արամի մտապահած թիվը, եթե Սոնայի մտապահած թիվը ամենափոքր զույգ երկնիշ թիվն է։

Լուծում՝10։5=2     2-1=1    1.4=4

Պատասխան՝4։

7․  Մրգերով լի զամբյուղում 2 տեսակի  միրգ կար։ Առնվազն քանի՞ միրգ պետք է վերցնենք այդ զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք նույն տեսակի գոնե երկու միրգ։

Պատասխան՝3։

8. Գրե՛ք այն ամենափոքր ութանիշ թիվը, որը չի փոխվում նրա թվանշանների ցանկացած տեղափոխության դեպքում։

Պատասխան՝11111111։

 

9. 2

1.56

2.64

3.72

 

10. Երեք պահեստ միասին ստացան ինչ-որ քանակի կարտոֆիլ։ Առաջին և երկրորդ պահեստները միասին ստացան 400տ, երկրորդ և երրորդ պահեստները միասին՝ 300տ, իսկ առաջինն ու երրորդը միասին՝ 440տ: Քանի՞ տոննա կարտոֆիլ ստացավ յուրաքանչյուր պահեստը

Լուծում՝400+300=700   700-440=260   260։2=130     400-130=270

300-130=170

Պատասխան՝130  տ,170  տ,270   տ։

11. Կարենը  իր ունեցած փայտե ձողերից մի քանիսը բաժանեց 5 հավասար մասերի, որից հետո ձողերի քանակը դարձավ 33: Քանի՞ փայտե ձող սղոցեց Կարենը։

Լուծում՝9.5=45      45-33=12    12-9=3

Պատասխան՝3 հատ։

Գարնան հրաւէրը

Ձմրան վերջն էր: Օր մը արեւը բարձրացաւ վեր ու աւելի ջերմ շողաց: Արեւին ժպիտովն ալ ծնաւ գարունը:

-Ծառե~ր, ծաղիկնե՜ր, խոտե՜ր ու բոյսե՜ր, արթնցէ՜ք, արթնցէ՜ք, այս ինչքան քնացաք,- ըսաւ գարունը: Ես արդէն եկած եմ արթնցէ՜ք ու երկիրը զարդարեցէք կանաչով:

-Բարե՜ւ, քեզ, բարե՜ւ, սիրելի գարուն,- ըսին խոտերը եւ կանաչ դարձան:

-Բարե՜ւ, Բարե՜ւ,- ըսին ծաղիկներն ու ծառերը եւ սկսան աճիլ ու ծաղկիլ:

-Օ՜, այս ի՜նչ լաւ է, որ եկար, սիրելի՛ գարուն, մենք թմրած էինք,- ըսին մեղուները եւ տզտզալով դուրս ելան իրենց փեթակներէն:

Դուրսը տաք էր: Թռչունները կ’երգէին: Մարդիկ կ’աշխատէին դաշտերուն եւ այգիներուն մէջ: Ամէն տեղ ծաղիկ էր ու կանաչ:

Մեղուները թռան մօտակայ խնձորենիի մօտ եւ խնդրեցին.

-Խնձորենի՜, ծաղիկներդ բա՜ց, որ հիւթդ քաղենք. մենք կարօտցած ենք ծաղիկներուն:

-Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ իմ ծաղկելու ժամանակը չէ, գացէք բալենիին քով:

Մեղուները թռան դէպի բալենին:

-Բարո՜վ եկաք, ժի՛ր մեղուներ սիրունիկնե՛ր,- ըսաւ բալենին,- բայց իմ ծաղիկները դեռ քնացած են, վաղը եկէք:

Միւս կողմէն մեղուներուն կանչեց նշենին, որ իր վարդագոյն ծաղիկները արդէն բացած էր եւ լեցուած էր քաղցր հիւթով:

Մեղուները ուրախ ուրախ թռան դէպի նշենին:

Բառեր

Շողալ.- փայլիլ,  ճառագայթել:

Տզտզալտզզիւն.- բզզիւն (ճանճի, մեղուի, մժեղի):

Փեթակ.- մեղուատուն:

Այգի.- խաղողի կամ ընդհանրապէս պտղատու ծառեր տնկելու տեղ:

Բալ.- կեռասին թթուաշ (թթու) տեսակը, ծառը ՝բալենի:

Նշենի.- նուշի ծառ:

Հիւթ.- պտուղներէ քամուած հեղուկ:

Ժիր.- աշխոյժ, աշխատասէր:

 

Հարցումներ

 

  • Տարուան ո՞ր ամիսը մենք կը հրաւիրենք Գարունը, եւ որ եղանակին վերջաւորութեան:

Գարնան  առաջին  ամիսը  մարտն  է:Գարունը  հաջորդում  է  ձմռանը։

  • Ինչո՞ւ համար եկաւ գարունը, ի՞նչ նպատակով:

Գարունը  եկավ  այն  նպատակով,որ  բույսերը,խոտերը  ծլեն,ծառերը,ծաղիկները  ծաղկեն,մեղուները  դուրս  գան  իրենց  փեթակներից:Թռչունները  երգեն,մարդիկ  աշխատեն  այգիներում  և  դաշտերում։

  • ի՞նչ եղան խոտերը, ծաղիկներն ու ծառերը երբ գարունը տեսան:

Երբ  խոտերը  տեսան  գարունը,կանաչեցին,իսկ  ծառերն ու  ծաղիկները՝  աճեցին  ու  ծաղկեցին։

  • երբ տեսան գարունը Մեղուները ուրախացա՞ն, ի՞նչ ըրին:

Երբ  մեղուները  տեսան   գարունը,նրանք ուրախացան  և  փեթակներից  դուրս  եկան:

  • Մեղուները ի՞նչ խնդրեցին խնձորենիէն:

Մեղուները  խնձորենուց  խնդրեցին,որ նա  բացի իր  ծաղիկները  և  իրենք  քաղեն հյութը։

  • Վերջաւորութեան ո՞վ հրաւիրեց մեղուներուն եւ մեղուները ինչո՞ւ ուրախ էին:

Ամենավերջում   մեղուներին  իր  մոտ  հրավիրեց  նշենին ։Մեղուները   ուրախ  էին,որովհհետև  նշենու ծաղիկներն   արդեն  բացված   էին  և նրանք  կարող  էին   հյութը  քաղել:

 

Մաթեմատիկայի ապրիլյան ֆլեշմոբ

1. Տեղափոխելով ընդամենը 2 լուցկու հատիկ՝ ստացիր առնվազն հինգ տարբեր թվանշան պարունակող հնարավոր ամենամեծ վեցանիշ թիվը։

Подпись отсутствует

750851
2. Վերականգնիր հավասարությունը՝ օգտագործելով թվաբանական գործողության նշանները: 8 7 6 5 4 3 2 1 = 3
3. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ, կարմիր ու վարդագույն կակաչներից կազմված ծաղկեփունջ, որը կազմված էր 25 ծաղկից: Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ ծաղկեփնջում սպիտակ ու կարմիր կակաչների քանակը հավասար էր, իսկ վարդագույն կակաչները 2 անգամ քիչ էին սպիտակներից։
Պատասխան՝10
4. Կշեռքին դրված միրգը տարայի հետ միասին 1կգ 200գ է: Մրգի կեսը վերցնելուց հետո այն դարձավ՝ 800գ։ Քանի՞ գրամ է տարան:
Պատասխան՝400  գ։
5. Գտիր ամենամեծ երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը 8 է, իսկ արտադրալը՝ 15։
Պատասխան՝53։
6. Թվի և իր կրկնապատիկի գումարը քանի՞ անգամ է մեծ այդ թվի կեսից։
Պատասխան՝3 անգամ։
7. Արմենը 11 տարեկան է, իսկ Միքայելը՝ 1 տարեկան։ Քանի՞ տարի հետո Արմենը Միքայելից մեծ կլինի երկու անգամ։
Պատասխան՝9
8. Քառակուսու մակերեսը 36 է։ 5 այդպիսի քառակուսիներ իրար կողք դասավորելով ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան պարագիծը։
Պատասխան՝108
9. Աննան, երբ իր մոտ եղած կոնֆետները որոշեց հավասարապես տեղավորել 8 տուփում, նկատեց, որ 2 կոնֆետ ավելանում է։ Նա տուփերի քանակը ավելացրեց 4-ով ու կրկին փորձեց հավասարապես տեղավորել եղած տուփերում, սակայն նկատեց, որ այդ դեպքում ևս ավելանում է 2 կոնֆետ։ Ամենաքիչը քանի՞ կոնֆետ կարող էր ունենալ Աննան, եթե հայտնի է, որ նրա ունեցած կոնֆետների քանակը երկնիշ թիվ է։
Պատասխան՝26։
10. Գնացքը հաստատուն արագությամբ շարժվելով 2 օրում անցավ 2720կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 20 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամով պակաս, քան առաջին օրը։ Գնացքը որքա՞ն ճանապարհ անցավ առաջին օրը։
Պատասխան՝1600  կմ։

Թեստային աշխատանք

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է:Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մար-իկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

Աշխարհի
մարդիկ
թագավորները
անհարմար

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

 

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Որպեսզի նա շուկայից բերի Վատ բան։

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Մարդիկ լեզվով կարողանում են իրենց մտահոգությունը հայտնել, խոսել լավբաներից։

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

1. Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
2. Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:

 

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

 

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահի  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դար : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Քաղցած աղվեսը տեսնելով խաղողի վազը ուզում է ուտել դա: Աղվեսը ուզում է դունչը հասցնել խաղողի վազին,  բայց չի կարողանում, տղրում է ու գնում: Ճամփին ինքն իրեն ասում է:                                                                                                                      —Դեռ խակ էր:

Առակը սովորեցում է, որ երբ մարդկանց մոտ, ինչ որ բան չի ստացվում պատճառը քցում են պայմանների վրա, դա մարդու թուլությունից է:

դասարանական աշխատանք

1049

Ուղղանկյան լայնությունը կազմում է երկարության  երկու երորդ մասը։Հաշվիր այդ ուղղանկյան մակերեսը ու պարագիծը գիտենալով որ լայնությունը 12 սմ է։

12․2=24

24:3=8

12.2=24

8+24=32

24.8=200

1008

Էջմիածինի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 618թ։Քրիստոսից քանի տարի հետո է այն կատուցվել։Քանի տարի է , որ այն մառուցվել է ։Ոերորդ դարում է այն կառուցվել։

Պատասխան 60-որդ դարում

Գիտելիքների ստուգման թեստ 4

1․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․ + 5տ․ +2մ․ կարգային գումարելիների գումարին։
6502
652
6052
6520
2․ Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։
10
18
19
20
3․ Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը։
60
360
120
80
4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով։ 45352, 45*52, 45852
1
3
4
9
5․ Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 5-ին։
45, 1230, 2465, 4180, 42321
60, 245, 870, 355, 9870, 10000
10, 100, 280, 456, 9875
90, 545, 320, 4186, 5242
6․ Աշոտը գնդակ գնելու համար օգտագործեց իր ունեցած 1500 դրամի 2/5 մասը։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնդակ գնելուց հետո։
300 դրամ
900 դրամ
1200 դրամ
7․ 3տ2ց5կգ -ն արտահայտի՛ր կիլոգրամներով։
3250կգ
325կգ
3205կգ
3025կգ
8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 880։*=220
660
4
1100
193600
9. Գտի՛ր 76068-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։
68
6068
8
32
10․ Հաշվի՛ր 40-40:(4:2)+50×2 արտահայտության արժեքը։
100
135
140
120
11․ 360 սմ պարագծով քառանկյան երեք կողմերն իրար հավասար են, իսկ չորրորդ կողմը 120սմ է։ Որքա՞ն է այդ քառանկյան հավասար կողմերից յուրաքանչյուրի երկարությունը։
360։120=3
12․ Սոնայի մտապահած թվի և 5-ի քանորդը 40-ով փոքր է 120-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
120:40=3
13․ Գտի՛ր այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝ 6։
8.6=48
48.7=336
14․ Գտի՛ր 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է:
80
15․ Աշոտը 2 գրիչ, 2 մատիտի և 3 տետրի համար վճարեց 410դրամ։ Կարենը 2 գրիչի, 2 մատիտի և 2 տետրի համար վճարեց 340դրամ։ Սոնան որքա՞ն պետք է վճարի 3 տետրի համար։
410-340=70
70:2=35
35.3=75
16․ Դպրոցի դահլիճում նստարաները տեղադրված են 3 շարքով։ Յուրաքանչյուր շարքում տեղադրված է 7 նստարան։ Պարզի՛ր, թե քանի տեղանոց նստարաններ են՝ իմանալով, որ դահլիճում կա 168 նստատեղ։
168:3=56
56:7=8
17․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 3 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 2400մ^2 են։
2400:2=1200
1200.3=3600
1200:3=400

Թունավոր սնկեր և ոչ թունավոր սնկեր

Սնկեր, ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն։ Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա։  Գիտնականների զգալի մասը կարծում են, որ կյանքի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվել է դրա տարանջատումը երեք հիմնական թագավորության՝

° Կենդանական

° Բուսական

° Սնկերի

Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական։ Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են  ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ։ Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ  900 մլն տարեկան ։ Գիտնականները հակված են այն հանգամանքին, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները։

Մեր կատալոգի այս բաժինը պարունակում է թունավոր սնկերի ցուցակ: Կազմի մեջ առկա տեսակներից յուրաքանչյուրը պահպանում է յուրահատուկ թունավոր նյութ, որը կարող է զգալի վնաս հասցնել մարդու առողջությանը: Երբեմն այդ սնկերի օգտագործումը ճակատագրական է:

Այս սնկերը հանդիպում են այն վայրերում, որտեղ ցանկացած սունկ հավաքող կարող է թափառել: Որպեսզի դրանք չխառնել ուտելի տեսակների հետ, խորհուրդ է տրվում ուշադիր ուսումնասիրել դրանց տեսքը, տեսականին և սեզոնայնությունը: Հետեւաբար, այս բաժնում կարող եք ծանոթանալ դրանց նկարագրությանը և լուսանկարներին:

Սնկով ջոկելը հետաքրքիր և հոբբի է: Բայց այս արհեստի նորեկները կարող են ճակատագրական սխալներ թույլ տալ, քանի որ շատ թունավոր սնկերը նման են ուտելի տեսակների:

Ածանցների տեսակները

Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
  • -ային, -ական,  վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • -անք, -մունք, -ություն,  -ույք,  -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

ձյուն-ձնծաղիկ

հեքիաթ-հեքիաթային

թիվ-անթիվ

բժիշկ-բժշկություն

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-երեքական,տնական,հայկական
-արան-գոծարան,զուգարան,խոհանոցարան
-ավոր-ածացավոր,կեխծավոր,դեղձավոր
-անոց-գժանոց,ծաղկանոց,գազանանոց
-իկ-փոքրիկ,շնիկ,կատվիկ
-ակ-տնակ,տարօրինակ,օրինակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անուղեղ
դժ-դժվար
տ-տգետ
ընդ-ընդմիշտ

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Գրք -ային, գրք-ից, մեքեն-այով, քաղաք-ից, ան-գլուխ, մսո-տ, մս-ից, քաղաք-ային, յուղ-ոտ, բախտ-ից, ան-բախտ, գլխ-ավոր, գլխ-ով, մարմն-ին, ան-մարմին:

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից