Վարվեցողության կանոնները հասարակական տրանսպորտում

 Տրանսպորտ բարձրանալիս արմունկներով մի հրիր շրջապատող մարդկանց։ Քեզնից առաջ թող կանանց, տարեցներին ու աղջիկներին (եթե դու տղա ես)։ Օգնիր նրանց տրանսպորտի սրահ բարձրանալ։
* Եթե հաջորդ կանգառում չես իջնելու, մի կանգնիր դռան մոտ։ Առաջ անցիր դեպի միջանկյալ հատված։
* Դաստիարակված մարդը իր տեղը զիջում է տարեց մարդկանց, երեխաներին, ծանր տոպրակներով կանանց։
* Հասարակական տրանսպորտում հագուստի վրայի ձյունն ու անձրևի կաթիլները թափ չեն տալիս, չեն ուտում ու տրանսպորտ չեն նստում պաղպաղակը ձեռքին։ Եվ իհարկե, չեն ծխում։
* Տրանսպորտի սրահում չեն սանրվում, եղունգները չեն մաքրում, քիթը, ականջներն ու ատամները չեն քչփորում։
* Թերթը ընթերցում են՝ այն ծալված վիճակում պահելով։ Կողքը նստած ուղևորի գիրքը կամ թերթը չեն ուսումնասիրում։ Իսկ քո աչքերը շատ շնորհակալ կլինեն քեզնից, եթե դու տրանսպորտի մեջ ընդհանրապես չկարդաս։
* Ուղևորներին մի զննիր, ամբողջ մարմնով մի ընկիր նրանց վրա։
* Տրանսպորտ բարձրանալիս անհրաժեշտ է հանդել ուսապարկը, որպեսզի դրանցով չվնասես(երբեմն չկեղտոտես)մարդկանց։
* Եթե քեզ համար դժվար է ծաղիկները կամ տորթը բռնել, երբ երթևեկում ես կանգնած վիճակում, կարող ես քաղաքավարի խնդրել նստածին՝ բռնել այն։
* Տրանսպորտի սրահում չի կարելի բարձր զրուցել կամ ծիծաղել, քննարկել քո խնդիրները, բարձրաձայն վիճել բոլորի ներկայությամբ։ Հատկապես անթույլատրելի է քեզ նկատողություն արած մարդկանց վիրավորելը։
* Ծնողները պետք է հետևեն, որպեսզի երեխաները ոտքերով չկեղտոտեն այլ ուղևորներին հագուստը։
* Փաթեթներով ու քո իրերով մի զբաղեցրու հարևան նստատեղը։ Մեծ ու սուր ծայրեր ունեցող իրերը պետք է տեղափոխել լավ փաթեթավորված վիճակում։
* Կենդանիներին տրանսպորտով տեղափոխել կարելի է միայն հատուկ վանդակներով, իսկ շներին նաև պետք է դնչկալ հագցնել։
* Տրանսպորտից իջնելուն պետք է նախապատրաստվել (հատկապես եթե ուղևորները շատ են)։ Դիմացում կանգնած ուղևորներին պետք է հարցնել, արդյո՞ք նրանք իջնելու են կանգառում։ Մարդկանց մի հրիր՝ քեզ համար ճանապարհ բացելով, այլ ներեղություն խնդրելով ճանապարհ ուզիր։
* Եթե կինը (աղջիկը) ճամփորդում է տղամարդու (երիտասարդ տղայի) հետ, ապա տղան առաջինն է իջնում տրանսպորտից և օգնում իջնել իր ուղեկցորդուհուն։ Ցանկացած տրանսպորտում տեղին ասված «բարի եղեք», «շնորհակալություն» բառերը քո մասին լավ կարծիք են կազմում ու երթևեկությունը դարձնում են ավելի հաճելի։Աղբյուրը՝poqrik.am
Continue reading