Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

ԱՐԵՎ ԵՎ ԼՈՒՍԻՆ

Արևն ու լուսինը աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

Անհատական ուսումնական պլան

Ռաֆայել Բաղիրյան Թարխանի

Սովորում եմ 3-րդ դասարանում

Հաճախում եմ Փյունիկ ֆուտբոլային ակումբ

Կարողանում եմ վարել  երկանիվ հեծանիվ

Կարողանում եմ լողալ

Երկարօրյա ծառայությունից  չեմ օգտվում

Երթուղայինց  չեմ օգտվում

Ընտրում  եմ ուսուցման  առկա ձևը

Իմ հեռախոսի համարն է 099 330 970

Ես ապրում եմ Հազդանի ձախափնյա կիրճ տուն 6 հասցեում

9:00-13:35 ուսումնական գործունեություն

14:00-16:00 հաճախում եմ Փյունիկ ֆուտբոլային ակումբ

16:00- 18:00 հանգստանում եմ

18։00-20։00 կատարում եմ տնային աշխատանքները

21։30 – ին քնում եմ