Ջանի Ռոդարի»Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ  երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր:

Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:                                                                                                                                      կողքին, վարդ, տարօրինակ, անգամ։
  2. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց
    բ/արտ
    գ/զբոսայգի
    դ/ծաղկի խանութ

3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝  զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

 

5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

6. Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնարու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։

Տուգանք,=Տուգ+անք, տականք

զգուշություն=զգուշ+ություն, վախկոտություն

քաղաքային=քաղաք+ային, վիրուսային

արդարացի=արդար+ացի, քաղաքացի

7.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Այնտեղ ոչ մի սուր բան չկար

8.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

ինձ  տանել  Մասիս սար։

9.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

10.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Ես   չեի ուզենալ  գնալ այդ երկիր  որովհետև այնտեղ սուրբ բան չկա։

11. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը:  Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:

Ես կուզենալ ապրել ֆուտբելի երկրում  որովհետև ես շատ լավ եմ խաղում ֆուտբոլ։Գնում եմ  ֆուտբոլի արդեն 5 տարի։՝՝՝