Ձմեռ

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

 

2.Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Հողն էր նրանց անկողին:­

3.Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

4.Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Այն ի՞նչն է, ի՞նըը.

Շատ սպիտակ է և փափուկ,

Երկնքից է թափվում:

 

5.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Ձյունը  սպիտակ և փափուկ Ձյունը իրականում ջուր է :

 

6.Պատմի՛ր ծաղիկների մասին:

Ծաղիկները շատ էին սիրում քնել:

 

7.Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Գեղեցիկ ձմեռ:

 

 

Նամակ աշնանը

Ցտեսություն աշուն

Բարև, աշու՛ն.

Աշուն,  դու այս երեք ամսվա մեջ ինձ ցույց տվեցիր քո տերևների  հավաքածուն: Ես կարողացա գնալ Բուսաբանական  այգի և տեսնել քո  սիրուն տերևները:

Ես քո տերևաթափը տեսա: Քայլեցի տերևների միջով և լսեցի նրանց խշշոցը: Ես հիացա քեզանով, բայց վաղը ձմեռ է գալու, դու պետք է գնաս, որ հետո էլի գաս…

Սիրով՝ Ռաֆայել

 

 

Չի աշխարհ

Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով: 
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց Ջիովանինոյին. Continue reading

Մաթեմատիկա

  1. Պատմի՛ր 842 թվի մասին
  2. Թիվը գրի՛ր տառերով:Ութ հարյուր քառասուն երկու
  3. 842-ն ունի 8 հարյուրյակ  4 տասնյակ  2 միավոր
  4. Հարևան թվերն են՝843 841
  5. Հաջորդող թիվն է՝843
  6. Նախորդող թիվն է՝841
  7. Մեծացրո՛ւ 5-ով:842+ 5=847
  8. Մեծացրո՛ւ 20-ով:842+20=862
  9. Մեծացրո՛ւ 100-ով:842+100=942
  10. Փոքրացրո՛ւ 2-ով:842-2=840
  11. Փոքրացրո՛ւ 30-ով:842-30=812
  12. Փոքրացրո՛ւ 500-ով:842-500=342

 

  1. Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը:840

 

  1. Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը:800
  2. 842-ի թվանշաններով կազմի՛ր եռանիշ թվեր:842-482-248-824-428-2 84
  3. Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով:842-824-482 -428-284-248
  4. Կազմի՛ր արտահայտություններ, որոնց արժեքը հավասար է 842-ի:2×421=842

1842-100= 842

800+42=842

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 20 մ է, իսկ լայնությունը 10 մ է: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր հողամասը ցանկապատելու համար:

Լուծում՝

2×20=40

2×10=20

40+20=60

Պատ.՝60 մ

 

Բ. Քառակուսու տեսք ունեցող ծաղկանոցին պարանով արգելք պատրաստելու համար քանի՞ մետր պարան է հարկավոր, եթե ծաղկանոցի մեկ կողմի երկարությունը 5 մետր է:

Լուծում՝

4×5=20

Պատ.՝20 մ

 

Գ.Քառակուսու կողմը 6 սմ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում՝

4×6=24

Պատ.՝24

 

Դ. Ուղղանկյան մի կողմը 9 սմ է, մյուսը՝ 15 սմ: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում՝

(9+15)x2=48

Պատ.՝48սմ

 

Ե. Եռանկյան մի կողմը 5 սմ է, մյուս կողմը՝ 15 սմ, իսկ երրորդ կողմը՝ երկրորդից 5 սմ-ով կարճ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում՝

15-5=10

P =5+15+10=30

Պատ.՝30