Ամբողջ թվերի բազմապատկում և բաժանում

Առաջադրանքներ․

1)Հաշվե՛ք․

ա)+38 : (-19) =-2

բ)-600 : (-150) =+4

գ)-720 : (+120) =-6

դ)-420 : (-15) =+28

ե)-531 : (+3) =-177

զ)+837 : (-1) =-837

է)0 : (-14) =0

ը)+39 : (-13) =-3

թ)-121 : (-11) =+11

2)Գտե՛ք արտադրյալը․

ա)16 • (-3) • 6 =-288

բ)(-8) • (-4) • 3 =+96

գ)14 • (-5) • (-7) =+490

դ)(-15) • 17 • (-2) =+510

ե)(-1) • (-1) • (-8) =-8

զ)8 • (-1) • 0 =0

3)Հետևյալ թվերը ներկայացրե՛ք երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է․

-8.5=-40

-16.-2+=320,

-1.1=-1

0.0=0

-6.2=-12

-3.-3=+9

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվե՛ք․

ա)(-3) • (-7) =+21

բ)(+3) • (+4) =+12

գ)(-1) • (-20) =+20

դ)(+8) • (+5) =+40

ե)(-8) • (-9) =+72

զ)(+11) • (+15) =+165

2)Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն․

ա) -3 • (-7) = 21

բ) 6 • (-6) = -36

գ) -10 • 0 = 0

դ) -9 • 9 +1 = -80

ե) -21 • (-2) + 3 = 45

զ)2 — 3 • (-6) = 20

Маяк

Папа всегда проводил время с сыном.Каждый день папа водил сына кататься на лодке и ждал, пока мальчик закончит управлять лодкой и отвезет его домой.Когда они приходили домой, они играли на пианино и так годами.А когда папа был старым,он заболел и ждал своего сына.Когда мальчик пришел, он пошел играть на пианино со своим отцом.И когда мальчик стал отцом, он научил всему  своего сына.

 

Надо всегда любить,уважать  и заботится о родителях.

Ամբողջ թվերի բազմապատկում և բաժանում

Տարբեր նշաններով երկու ամբողջ թվեր բազմապատկելու համար պետք է՝

բազմապատկել այդ թվերի մոդուլները

արդյունքի դիմաց դնել «−» նշանը

(−)⋅(+)=(−)

(+)⋅(−)=(−)

Օրինակ 1

ա) −25⋅2=−(25⋅2)=−50

բ) 25⋅(−2)=−(25⋅2)=−50

Օրինակ 2

ա) −5⋅14=−(5⋅14)=−70

բ) 5⋅(−14)=−(5⋅14)=−70

Միևնույն նշաններով երկու ամբողջ թվեր բազմապատկելու համար պետք է՝

բազմապատկել այդ թվերի մոդուլները

արդյունքի դիմաց դնել «+» նշանը

(+)⋅(+)=(+)

(−)⋅(−)=(+)

Օրինակ 3

−12⋅(−3)=|−12|⋅|−3|=36

Սովորաբար գրում են այսպես՝ −12⋅(−3)=12⋅3=36

Կազմենք մի աղյուսակ և ներկայացնենք նշանների կանոնը․

Նույն կանոններով կատարում ենք նաև բաժանում։

Առաջադրանքներ․

1) Հաշվե՛ք.

ա) (–8) · (+16)=-128

բ) (+17) · (–4)=-68

գ) (–1) · (+1), =-1

դ) (+20) · (–18),=-360

ե) (–7) · (+5), =-35

զ) (+21) · (–6),=-126

է) (–1) · (+7), =-7

ը) (+15) · (–60)։=-900

2) Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.

ա) (–5) · (–7) > 0,

բ) (+3) · (+9) > (+8) · (–7),

գ) (–8) · (+6) < 0,

դ) (–14) · (–12) > (–10) · (+2),

ե) (+16) · (–5) < 0,

զ) (+20) · (–1) < (–6) · (–3)։

3) Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի

հավասարություն.

ա) -21 ։ 3 = –7,

բ) +48 ։ (–8) = –6,

գ) (–80) ։ (–20) = 4,

դ) -10 ։ (–5) = 2,

ե) (–45) ։ 15 = –3,

զ) 80։ (–16) = –5։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1) Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

ա) (–4) · (–5),=+20

բ) (–8) · 0,=0

գ) (+32) · (–6),=-192

դ) (+1) · (+23),=+23

ե) (–19) · (+7),=-133

զ) 0 · (–1),=0

է) (+14) · (–25),=-350

ը) (–10) · (+12)։=-120

2) Համեմատե՛ք թվերը.

ա) (–5) · 0 < 4,

բ) –100 < 100 · (–3) · 0,

գ) (7 · 0) · (–9)>–2,

դ) 8 > 37 · (0 · 20)։

3) Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.

ա) (–4) · (–5) > 0,

բ) 2 · 3 < (–4) · (–2),

գ) (–8) · 5 <0,

դ) 2 · (–20) = (–10) · 4,

ե) 7 · (–3) < (–2) · (–1),

զ) (–12) · (–2) > 5 · (–1)։

4) Ի՞նչ նշան կունենա երեք ամբողջ թվերի արտադրյալը, որոնցից`

 ա) երկուսը բացասական թվեր են, մեկը՝ դրական, +

 բ) մեկը բացասական թիվ է, երկուսը`դրական:-

Մայրենիի Նոյեմբերի հաշվետվություն

ՀԵԾԱՆԻՎԸ: ՃԱԲՈՒԱ ԱՄԻՐԵՋԻԲԻ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԱԶԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՊԱՏՌՎԱԾ ՎԵՐՆԱԳՐՈՎ ՀԵՔԻԱԹ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՆ Է ԱՎԵԼԻ ԿԱՐԵՒՈ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԱՇՈՒՆ

«ԽՈՍԵԻ ՍԱՆԴԱԼՆԵՐԸ»

Ամբողջ թվեր

Առաջադրանքներ․

1)Հաշվե՛ք․

ա)2 • |-11 + 4| — |+5 — 8|=11

բ)10 • |-2 + 1| +6 • |-4 — 9|=88

գ) |3-4-1| • |2+7-12|=6

դ) |8-4+2| • |7-7|=0

ե) |9-5+4| : |-16+4|=4

զ) |25+6-1| : |-17+4+8|=6

2) Քանի՞ մետր է միատեսակ գործվածքի երկու կտորներից յուրաքանչյուրի երկարությունը, եթե առաջին կտորը որում երկրորդից 16 մ-ով ավելի գործվածք կա, արժե 168000 դրամ, իսկ երկրորդը՝ 120000 դրամ։

168000-120000=48000

48000:16=3000

168000:3000=56մ

120000:3000=40մ

3)Ներկայացրե՛ք -15 թիվը՝

ա) Երկու բացասական թվերի տարբերության տեսքով,-20-(-5)=-15

բ) Մեկ բացասական և մեկ դրական թվերի տարբերության տեսքով,-1-(14)=-15

գ) Երկու դրական թվերի տարբերության տեսքով։20-35

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Համեմատե՛ք․

ա) |-2| < |2|

բ) |3 ամբ․ 1/4| < |-4|

գ) |-100| < |0|

դ) |-12,9| >|-13|

ե) |3/8| >|-1/5|

զ) |-7 ամբ․ 2/3| >|20/3|

2) Գնել են երկու տեսակի կոնֆետներ՝ վճարելով ընդամենը 6500 դրամ։ Առաջին տեսակի կոնֆետից,որի 1 կիլոգրամն արժե 2200 դրամ,գնել են 2 կգ։ Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ՝ 1 կիլոգրամը 700 դրամով։ Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել։

2200×2=4400
6500-4400=2100
2100:700=3 կգ
Պատ.՝ 3կգ

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:            Մարդը ստեղծում է անտառներ, այգիներ  և արգելավայեր,արգելոցներ,հատուկ պահպան վող տարածքներ։
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:                      Օքսիդները խառնվելով ջրին առաջացնում են թթուներ ՝ ծծմբական թթու, ազոտական թթու և այլն։Այդ թթուները երկնքեց եկող անձրևի հետ խառնվում են և առաջանում են թթվային անձրևներ, որոնք թափվում են երկրագնդի մակերևույթի վրա։Թթվային անձրևները շատ վտանգավոր են շրջակա միջավայրի համար։Դրանք կարող են քայքայել հողը, շինությունները, հուշարձանները։
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:                                                                                                                                            Այն չի կարելի այրել քանի որ առաջանում են թունավոր նյութեր։
  4. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:                                                                                                                                                                Ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
  5. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:                                                                                                                           Ափի
  6. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:                                                                                                                                        Մարդիկ և մեքենաները շարժվում են իսկ ձկները լողում են ջրի մեջ երկնքում թռչում են թռչունները:Արագ դանդաղ կամ անհավասար ,հավասար։
  7. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:                                                                                              Մ/վ կ/ժ  Որպեսի իմանալ մեքենայի միջին արագությունը պետք է անցած ճանապարհը բաժանել ծախսված ժամանակին այսինքն S=v:t Կամ ել եթե արագությունն է հայտնի պետք է գրել V=s:t
  8. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:                                                                                                            Երբ նրա վրա ազդում են ուրիշ մարմիններ:
  9. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:                                                                                                                                                               
  10. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:                                                                                                                                        Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
  11. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:                                                                                                                            Երբ մարմնի վրա ուժ է գործադրում այլ մարմին։ Օրինակ՝ ճկուն փայտի վրա դնում ենք բեռ այդ փայտը բեռի ծանրության տակ ճկվում է դեպի ներքև փոխելով իր տեսքը։ Երբ հանում ենք այդ բեռը փայտի վրայից այն վերադարնում է իր հին տեսքին։
  12. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:                                                                                                                                            Ուժի չափման միավորը կոչվում է  Նյուտոն
  13. Ի՞նչ է մարմնի կշիռը:                                                                                                                                                                                      Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
  14. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:                                                                                                                    Դա այն տեզերական ձգողականության ուժն է որի շնորհիվ արեգակնային համակարագի  բոլոր մոլորակները, պտտվում են Արեգակի շուրջը:
  15. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:                                                                                                                                                          Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

Ամբողջ թվեր

Առաջադրանքներ․

1)Հետևյալ թվերից հանե՛ք -11.

-3-(11)=8

-25-(-11)=-14

0-(-11)=11

-1-(-11)=10

4-(-11)=15

7-(-11)=18

-12-(-11)=-1

-7-(-11) =4

2)Հաշվե՛ք․

ա)| -4 — * |, եթե աստղանիշի փոխարեն գրված լինի -3 թիվը․=1

բ)| 5 — * — 8 |, եթե աստղանիշի փոխարեն գրված լինի -9 թիվը․=6

գ)| * — 2 | + |* -(- 1) |, եթե աստղանիշի փոխարեն գրված լինի 6 թիվը․=11

3)Գրի՛ առեք արտահայտությունը և հաշվե՛ք նրա արժեքը․=

ա)-3 և -4 թվերի գումարին գումարել 11-ին հակադիր թիվը=-18

բ)-7-ին հակադիր թվին գումարել 8 և -18 թվերի գումարը=-3

գ)8 և -5 թվերի գումարին հակադիր թվին գումարել -17 թիվը=-20

Տնային աշխատանք․

1)Հետևյալ թվերից հանե՛ք 11.

18-11=7

 9-11=-2

0-11=-11

-3-11=-14

-1-11=-12
2-11=-9

5-11=-6

-4-11=-15

2)Տրված են -7 և +5 թվերը։ Գտե՛ք նրանց տարբերության բացարձակ արժեքը և նրանց բացարձակ արժեքների տարբերությունը։

-7-(+5)=-12

-12=12

-7=7

-5=5

3)(-27) + (-13) գումարին գումարե՛ք առաջին գումարելիին հակադիր թիվը։

-27 + (-13) + 27=(27 + (-27)) + (-13)=-13

4) Կաթից ստացվում է 20% սերուցք, իսկ սերուցքից՝ 18% կարագ։ Որքա՞ն կարագ կստացվի 50 կգ կաթից։

20*50/100=10

10*18/100=9/5

9/5=1 4/5

ԵՐԳՈՂ ՃՈՃԱՆԱԿԸ

Գյուղակից դեպի չորս լճերի բացատ տանող ճանապարհի մի կողմում՝ բլրի բարձունքին մենավոր կաղնի կար։ Այն եղել ու ինչ-որ ժամանակ էլ չէր եղել այդտեղ։ Կաղնին այնքան ծեր էր, որ լինելու մասին բոլորը կարող էին հաստատել, իսկ այ չլինելու մասին կկարողանային պնդել միայն նրանք, ովքեր մոտ երեք հարյուր տարի առաջ էին ապրել և այդ կողմերում տեսել էին, թե ինչպես օրերից մի օր սև հողի սրտում աչք բացեց կանաչ ծիլը և բարալիկ մի շիվ օրեցօր վեր ձգվեց արևին…

Այդ ժամանակ չորս լճակների տեղում էլ, ասում են՝ մի ամբողջական մեծ լիճ էր, որն ամեն հարյուր տարին մեկ՝ հորիզոնի մեկ ուղղությամբ իրենից մի պատառիկ բաշխեց առանձնացող ափերին և այդպես էլ նորից միավորվելու անհրաժեշտություն չզգաց, քանի որ շուտով իրեն ավելի լավ զգաց իր քառակողմ ամբողջության թևերին…

Լճակների բացատը տեղացի երեխաների և հատկապես ամռանը գյուղ այցելած մանուկների ու մեծերի ամենասիրելի վայրն էր։ Ջուրն այս լճակներում շատ խորունկ չէր։ Մեկում մանր ձկնիկներ էին լողում ու առատորեն բազմանում, և այստեղ հաճախ կարելի էր տեսնել ծղոտե գլխարկների տակ գլուխները խոնարհած՝ ձկնորսական կարթերով մանուկների, որոնք ափին աճած խոշոր սնկերի պես անշարժանում էին մի պահ, երբ ձուկը մոտերքում էր, ու քիչ անց՝ հոպ, վեր էին հանում կարթից կախված ձկնիկին՝ ոգևորված իրար ձայն տալով…

Այս ժամերին մշտապես մանկական զվարթությամբ էր լցված բացատը…

Մյուս լճակում ոսկե ավազը հատակին փափուկ էր, իսկ արևից գոլացած ջուրն՝ այնքան հաճելի, որ փոքրերի համար հրճվանք էր ջրում խաղալը, իսկ արդեն լողալ սովորող փոքրիկների համար անվտանգ էր սուզվելը, ու հենց այստեղ էլ ձկնիկների պես լող էին տալիս նրանք՝ խայտալով արևափայլ ջրերի երեսին…

Երրորդ լճակում աներևակայելի գեղեցիկ քարեր կային, և ջուրը համեմատաբար խորն էր ու սառնորակ։ Սա ամռան տապին մեծերի համար լողալու և զովանալու հրաշալի վայր էր։ Դե, իսկ չորրորդ լճակը կարապների տունն էր՝ ջրիմուռներով ու առափնյա ջրասուն ծաղիկներով շրջապատված, և այն միշտ նայում էր դեպի հարավ, ուր աշնան վերջերին չվում էին կարապները…

Բայց որպեսզի գյուղակից ուղևորվողները հասնեին լճերին, կարևոր էր ճանապարհը և, իհարկե, հաստաբուն կաղնին, որի ամրաբազուկ ճյուղերից բազմահյուս ճոպաններով ու փայտե աթոռակով մի երկարուկ ճոճանակ էր կախված՝ հայտնի չէ, թե ո՛ր ժամանակներից, որի մասին բոլորն էին լսել, բայց բոլորը չէ, որ բարձրացել էին բլրի գագաթն ու այնտեղ իսկապես վայելել էին ճոճվելու հաճույքը…

Չմոռանանք ասել, որ ճոճանակի շուրջը մի ժամանակ այնքան շատ էր եղել խինդն ու ուրախությունը, մանուկների ու դեռատի օրիորդների բերկրանքն ու հիացմունքը լուսնի լույսի տակ կամ՝ կաղնու սաղարթի հետկեսօրյա շվաքում, որ կաղնին լցված էր այդ ձայներով…

Ասում էին, որ եթե լսողությունդ լարես, ամռան գիշերներին կլսես կաղնու և ճոճանակի զուգերգը, և եթե անգամ անաստղ գիշերում աչքերդ փակես՝ կտեսնես այն պարզ երկինքն աստղերով լցված, որն ունկնդիր է եղել կաղնու և ճոճանակի երգերին…

Քամին՝ այդ բոլոր ժամանակների ամենահասը, այստեղ էլ միակ վկան էր եղել։ Նա, իհարկե, շատ բան կարող էր պատմել ճոճանակի և կաղնու զրնգուն օրերից, բայց նրա մեջ այդպես էլ ժամանակների հետ չէր հաղթահարվել նախանձը, որն ունեցել էր կաղնու հանդեպ… Չէ՞ որ նա կաղնու հետ խաղում էր դեռ մինչև ճոճանակի հայտնվելը, և հանկարծ՝ իր բացակայությամբ մի օր ինչ-որ տեղից հայտնվել էր ճոճանակը…

Դե, ասե՛ք՝ ի՞նչ պիտի զգար քամին։ Այո՛, նա չարացել էր, այնինչ՝ իհարկե, կարող էր հենց ինքն էլ խնդալ և ընկերանալ ճոճանակի հետ, որն այնքա՜ն գեղեցիկ ծաղիկներով էր զարդարված այդ օրերին, և նրանք կարող էին երեքով միասին ուրախանալ…

Ճիշտն ասած, քամու մեղմության օրերին լավ էլ ստացվել էր այդպես, բայց նա մի օր չզսպեց իր չարությունն ու՝ նախ ճոճանակի թևերի ծաղիկները պոկոտեց, ապա՝ երդվեց վրեժխնդիր լինել երկուսին էլ…

Եվ երբ քամին տեսնում էր, որ թեթև զովի տակ հնչող կաղնու երգը ճոճանակի թևերին վեր էր բարձրանում երջանկության երազանքով, ամեն անգամ կատաղում էր, պտտեցնում էր ճոճանակն ուժգին թափով, ջանում էր հարվածել կաղնու բնին, պոկել պարանները՝ որքան որ ուժ ուներ, որոնք՝ պետք է ասել, որ ամուր էին հյուսված ու թեև որոշ հատվածներում մի քիչ թելատվել էին, հենց դրա՛նք էլ քամու տատանումների տակ սկսեցին ավելի դյութիչ ելևէջներով երգել և հմայել այդ կողմերում պատահող անցորդներին…

Գյուղակի այդ օրվա հյուրը քաղաքից եկած հովեկների ընտանիքն էր։ Նրանք ուղևորվում էին լճակների կողմը և շրջանցել էին բլուրն ու արդեն հեռանում էին կաղնուց, բայց փոքրիկ աղջիկը մեքենայի լուսամուտից հանկարծ նկատեց հեռվում օրորվող ճոճանակը։

— Տե՛ս, տես, հայրի՜կ՝ ինչ սիրուն է,- կանչեց աղջիկն ու խնդրեց մեքենան կանգնեցնել։

Իրենից մեծ եղբոր և ուղեկցող գյուղաբնակ տղայի հետ նա դուրս եկավ մեքենայից և արդեն հստակ լսեց ճոճանակի անհավանական, զմայլելի երգը։

— Հայրիիի՜կ, ինչ անուշ է երգում…

Երեխաների ծնողներն էլ արդեն մեքենայից դուրս էին եկել և տարակուսած նայում էին բլրի ուղղությամբ, բայց կարծես ոչինչ չէին հասկանում։ Տեղացի տղան, սակայն, չէր զարմացել աղջնակի վրա, և նրա եղբորն ու ծնողներին պատմեց կաղնու ու ճոճանակի պատմությունը։

— Գիտե՞ք, թե այսօր որքան քիչ մարդիկ են նկատում այդ ճոճանակը… Իսկ ավելի քչերն էլ ունակ են լսել կաղնու և ճոճանակի երգը,- ամփոփեց նա։

Հայրիկն ու մայրիկն, իհարկե, շատ հետաքրքրվեցին այդ անհավանական պատմությամբ և՝ տեսնելով արդեն իրենց դստրիկի աչքերի փայլը, նրանց համոզելու անհրաժեշտություն չեղավ, որ որոշեն ու բարձրանան ուղիղ այնտեղ…

Վերելքի տապից մի քիչ հալածված, բայց բլրալանջի եզակի ծաղկունքը վայելելով, ճոճանակի ու արդեն՝ կաղնու երգը ականջներում, նրանք որոշ ժամանակ անց հայտնվեցին զովասուն հսկայի սաղարթի ներքո, տեսան հնամենի ծառը՝ հսկա բունն ու հաստաբազուկ ճյուղից կապված ճոճանակը…

Երգում ու ժպտում էր ճոճանակը, երբ աղջիկն իր հավաքած դաշտային ծաղիկները հյուսեց նրա հյուծված թևերին, բայց նախ՝ հայրիկը ստուգեց ու համոզվեց, որ ապահով են ճոճանակի թևերը և մի քիչ խունացած աթոռակի փայտի վրա իր թաշկինակը փռելուց հետո՝ աղջկան գրկեց ու նստեցրեց ճոճանակին…

— Ի՜նչ գեղեցիկ տեսարան է,- բարձունքից շուրջը նայելով նկատեց մայրիկը, իսկ տեղացի տղան ցույց տվեց անտառակների արանքից հեռվում ցոլցլացող լճակներով բացատը, ուր իրենք որոշ ժամանակ անց պիտի ուղևորվեին՝ լողալու և ձուկ բռնելու…

Իսկ մինչ այդ՝ կաղնին իր զովասուն ճյուղերով երախտագիտություն էր ծփում նրանց գլխավերևում, և մարգագետնի կանաչ խոտերը փափուկ ծածկոցի պես փռվել էին նրանց ոտքերի տակ՝ դադար առնելու և թեք ընկած հանգիստ վայելելու հրավերով…

Երկու տղաների օգնությամբ ճոճանակը թափ էր առնում ու թևում էր փոքրիկ աղջկա ծաղիկներից ու երազներից հյուսված նոր գույներով, իսկ քամին զարմանքից կարկամել էր…

Ասում են՝ նա հենց այդ օրը հասկացավ իր վաղուց ի վեր չհասկացածը. ախր իրե՛ն էլ հաճելի էր երեխաների ուրախությունն ու ծիծաղը, ախր կաղնին ու ճոճանակը հենց դրա մասին էին միշտ երգում… Եվ արդեն պարզ էր, որ այդ պահից քամին ևս ընկերացել էր նրանց հետ, իսկ ճոճանակի ու կաղնու երգը այսուհետ քամու բարեհաճ թևերին ավելի հեռուներն էր հասնելու՝ այնպես, որ փոքրիկ աղջիկն իրենց տանը՝ հեռու քաղաքում ևս ժամանակ առ ժամանակ լսելու էր այդ երգը… Եվ արդեն կասկածից վեր էր, որ աղջիկը երբեք էլ չէր մոռանալու ու նաև տարիներ հետո՝ տեղաբնակ տղայի հետ միասին բարձրանալու էր բլրի կատարը՝ ամեն անգամ թևավորվելով  նրա հետ երգող ճոճանակի թևերին…