Մայրենիի ստուգատես

Ռաֆայել Բաղիրյան

հարավային 4,1

Առաջադրանք 2

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

 

Առաջադրանք

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • դաշտավայրերում:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 25 կգ:
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.
  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
  • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
  • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:

 

  1. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն:

 

  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:

Ես իմացա, որ առյուծները գիշերային կյանք է վարում:

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
    Փոքր -մեծ

Շատ-քիչ

Թույլ -ուժեղ

Գեղեցիկ -տգեղ

  1. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
    Երկու

Երկու հարյուր հիսուն

  1. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։                                                Մսակեր

գիշատիչ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,
  • հատկանիշ:

 

 

 

 

 

 

Չորրորդ կանգառ

Զարկ ՝ նախքան լողը՝94

Զարկ ՝ լողալուց հետո՝144

Լողավազանի երկարությունը   6մ 75սմ  =675սմ

Լողացել եմ  ՝երկու   x  6մ 75սմ=1350սմ

1 վայրկիանում լողացել՝ եմ 135սմ շանապարհ

1 րոպեում ՝ կլողամ  60×135=8100սմ շանապարհ

1 ժամում կլողամ 3600×135= 486000սմ  ճանապարհ

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները․

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը

փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։   Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով:
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Բոլորը ընձուղտները  հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։   Որքան մուգ  են  նախշերը, այնքան ավելի մեծ է ընձուղտը:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։   Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում:
  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: 

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքաեդեր։

Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։

 

 

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Ինձ համար զարմանալի էր, որ ընձուղտը ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի:

Բառային աշխատանք

1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ 1 միավոր

6 — վեց

11 — տասնմեկ

50 — հիսուն

55 — հիսունհինգ

16 — տասնվեց

20 — քսան

1 — մեկ

2. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։  1 միավոր

յուրահատուկ- յուրակերպ

վեճեր- կռիվ

հպվելով- կպնելով

նվազել- քչանալ

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
  ջուր   մանկապարտեզ   փոքրիկ
  մարդ   Ընձուղտ   անխնա
  ձայն   հյութեղ
  բույս
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

գեղեցիկ այգի

վայրի կենդանի

բարձր ընձուղտ

խելացի մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր
    զվարճալի

սուր- տափակ

ամուր- թույլ

երկար- բարակ

անխնա- խնայող

  1. Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։  1 միավոր

կրակի հետ խաղալ— վտանգավոր քայլ կատարել:

ձեռք քաշել- հրաժարվել

կրակն ընկնել- փորձանքի մեջ ընկնել

Թեստային աշխատանք

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

 

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Նա  ասաց,որ    երկու ամենաբարձր կայմերը իրար կապեն և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տան ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և նրանք հեշտությամբ դուրս կգան։

 

2.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:1 միավոր  

Նավաստիներն կայմերը  թողեցին ձկան  բերանում,  որպեսզի  բերանը բաց  մնա  և  նրանք  հեշտությամբ  դուրս գան։

3.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր    

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկնե՞ր, կետե՞ր և ուրիշ ծովային հսկանե՞ր։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը  բացեց  բերանը։

Մեծ ձուկը դանդաղ  բացեց իր  հսկա  բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Երկու,յոթանասունվեց

Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Մեծ  ձուկ

Փոքրիկ նավ

Քաջ ճանապարհորդ

Սև  ծով

  • Գրի՛ր հոմանիշները։ 1 միավոր

Քաջ-խիզախ

հսկա-մեծ

նորից-կրկին

այժմ-հիմա

  • Գրի՛ր հականիշները։ 1 միավոր

Խաղաղ-վեճ

Չոր-թաց

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ

Առաջին և երկրորդ կանգառներ

Պատկերի  անվանումը՝  քառակուսի

Քառակուսու կողմի երկարությունը 29 սմ

P=4×29սմ =116սմ

S=29սմx29սմ=841սմ^2

Պատկերի անվանումը՝  ուղղսնկյուն

ուղղանկյան  լայնությունը  18սմ

ուղղանկյան երկարությունը 28սմ

P= 2 x (28սմ+18սմ)=92սմ

S=28սմx18=504սմ^2

Պատկեի անվանում՝եռանկյուն

կողմի երկարությունը 27սմ

 

P=27սմx3=81սմ

 

 

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

Մայրենիի ստուգատես

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

 

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

                                          Թարս   Փիղը

 Կար  չկար մի փիղ կար:Նա մի անգամ խորհում էր և հասկացավ, որ բոլոր փղերը առաջ են քայլում, իսկ ինքը պետք է փորձի  հետ քայլել։Փիղը շատ է պարապում  և հաջորդ շաբաթ կանգնում է իր ընտանիքի առջև, որ ցույց տա։ Փիղը սկսում է հետ -հետ քայլել  մտածելով որ կզարմացնի նրանց։Հայրիկը ,մայրիկը,եղբայրը և քույրիկը   զայրանում են և   դուրս անում տնից։  Փիղը տխրում է և հեռանում։Գնում է,գնում է տեսնում է մի ծեր փղի, որը ևս թարս էր քայլում։Նրա հետ ծանոթանում է և հասկանում է,որ  այդ ծեր փիղը իր պապիկն է։