ջուրը պետքե մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր:

Ջրի պահպանության նպատակով Հայաստանում ընդունված է հատուկ օրենք, որով արգելվում է գետերի, լճերի մեջ բաց թողնել  աղտոտված ջուրն ու թափոնները:

 

 

Հանինա, նինա, նինա, Հանինա, նինա, նինա,

Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Սասնա կելներ բարակ ծուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Դու պզդիկիս բարով մեծնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Խորոտիկ նոր հարս դառնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:

Զմրուխտ քարի մասին

Զմրուխտը թափանցիկ է, վառ կանաչ գույնի թանկարժեք քար է: Զմրուխտի կանաչ գույնի գործած հոգեֆիզիոլոգիական ազգեցությունը չափազանց դրական է, հանգիստ և կենսուրախ, թարմացնող և հանգստացնող:

 

Զմրուխտի կանաչ գույնը գարնան և երիտասարդության, հույսերի և հուշերի, աղջամուղջի և մթնշաղի մարմնավորումն է: Այն խորհրդանշում է կյանքը, ներդաշնակությունն ու խաղաղությունը: Զմրուխտն իդեալական հակադիվային թալիսման է, որը վեր է հանում մարդու ամենալավ հատկանիշները:

 

Ըսկ հնագույն հավատալիքների՝ զմրուխտը խորհրդանշում է սերը և հաջողությունը, հավատարմությունն ու մաքրությունը, հավատը, քաջությունը և կանխատեսումը: Առասպելների համաձայն՝ այն մարդուն տանում է դեպի փառքը: Զմրուխտը համարվում էր ապագա մայրերի պահապանը և լավագույն նվերը հղի կնոջ համար:

 

Հանդիպում է 2-5X0,5-2 սմ, հազվադեպ՝ ավելի մեծ չափերի բյուրեղների ձևով գրանիտային պեգմատիտներում և կոնտակտային փայլարներում: Գունավորումը կախված է խամրածության աստիճանից, կարծրությունը՝ 7,5-8:
1 կգ-ից ավել քաշով անթերի և լավ նիստավորված զմրուխտը գնահատվում է ադամանդից թանկ: Ցածր որակի զմրուխտ սինթեզում են նաև արհեստական եղանակով: Հնում զմրուխտը համարվել է ճշմարտության քար՝ քար-մարգարե։ Մոգերն ու ալքիմիկոսները զմրուխտը գցում էին ջրի մեջ և գուշակում ապագան։

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ

Մի գյուղացի  ունի մեծ այգի։

Գարնանը  այդ գյուղացին տնկում  է ծիրանի ծառ։

Գյուղացին ամեն ինչ անում է, որ ծառը բերք տա

ջրոմ և խնամում է ։Բայց քանի որ աշխարհն անիրավ է,   ամռանը ծառը

բերք չի տալիս։ Գյուղացին ուզում էր վայլել իր չարչարանքը  քարին նստած ։

 

Black Kiddy

In a deep forest there lives a goat. She has a lovely black kiddy. Every day she leaves the kiddy at home and goes to the field to graze. In the evening she comes home, knocks at the door and calls:

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy jumps to his feet and opens the door. Mother goat gives him milk and goes to the field to graze again.

The wolf sees all this and one evening he comes up, knocks at the door and calls in his harsh voice:

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy listens and listens and then asks:

”Who are you? I don’t know you. My mother doesn’t call that way. She has a sweet, soft voice. Go away…..Don’t come here any more”

The wolf goes away.

Soon mother goat comes, knocks at the door and calls:

Black kiddy,

Lovely sonny,

I have walked over the hill and dale,

I have made sweet milk for you,

Open the door let me in,

And I will give you sweet, sweet milk,

Black kiddy,

Lovely sonny!

The kiddy opens the door, drinks his milk and tells his mother about the wolf.

“Ba, ba, ba, ba dear Blacky….Well done! It is good that you didn’t open the door. It was the wolf. If he comes again, shout at him, “If you don’t go away my mother will kill you with her sharp horns”.

Ընտրովի գործունեություն 11,01,2022

  1. Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։

լուծում

34․3=102

102-2=100

պատասխան 100

2.Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։

լուծում

40-20=20

5.40=200

200-20=180

180:3=60

պատասխան 60

3.Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։

լուծում

125։5=25

25-10=15

պատասխան15

4.Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

լուծում

111+89=200  200-127=173

պատասխան    173

5.Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

 

լուծում

419-83=336

336:3=112

պատասխան112

6.Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

լուծում

60․5=300

300+14=314

314:2=157

պատասախան

7.Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով,    կստանանք  200։

լուծում

200+10=210

210:2=15=105

պատասախան 105

8.Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։

լուծում

պատասխան

9.Եթե Մհերի Դավիթի մտապահած թիվը քառապատկենք ու արդյունքից հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք  50։ Գտե՛ք  Մհերի մտապահված  թիվը։

10.Եթե Էվայի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 5, արդյունքը բաժանենք 5-ի, ապա կստանանք 11։ Ո՞ր թիվն է մտապահել Էվան։

11.Ո՞ր թիվն է մտապահել Սուսաննան, եթե նրա մտապահած թիվը հնգապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10 անգամ,   ապա կստանանք 15։

12.Եթե Արամի մտապահած թիվը բազմապատկենք 7-ով և արդյունքից հանենք 20, ապա կստանանք 260։ Ո՞ր թիվն է մտապահել Արամը։

The Liar

 

 

Once upon a time there was a king. This king declares all over his country: “Anyone who tells such a lie that I say it is a lie, I will give them half of my kingdom.”

There comes a shepherd and says: “Your majesty, my father had a cane and he could reach the stars in the sky with it.”

“There may be such a thing”, answers the king, “My grandfather had a pipe so long that he put one end in his mouth and lit it with the sun.”

The liar goes out puzzled.

There comes a tailor and says: “I am sorry for being late, my king, I was to come earlier. It rained a lot yesterday, lightning struck, the sky was ripped up, I had to go and mend it.”

“Well, good of you”, says the king, “But you didn’t mend it well. It rained a little this morning.”

This one goes out too.

There comes in a poor peasant with a pan under his arm.

“What do you want, man?”, asks the king.

“You owe me a pan full of gold, I have come for it”

“A pan full of gold?”, the king gets surprised, “You are telling a lie. I don’t owe you any gold.”

“If I am telling a lie, then give me half of your kingdom”

“No, no, you are telling the truth”, the king changes his word.

“If I am telling the truth, give me a pan full of gold”

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից’ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով դու գրում ես գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև քեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում Են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից էերկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պաստրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:

Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:

Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:

Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:

Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից Են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:

ծիրանի ծառ

Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Ճղներդ իրար մի՛ տա,
Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:
Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին, –
Սև դարդն իմ վզով ընկավ:
Հո՛վ, հո՛վ, հովն ընկավ, –
Սրտիս խնդում ծովն ընկավ:
Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն:
Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:
Նստած տեղիս քար չունիմ,
Էրված սրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,
Բաղ ունիմ ու բար չունիմ:

Բար-1․պտուղ, ծառապտուղ, 2․բերք,3․Բար- նուբար— տեսակ-տեսակ պտուղներ, բերք

Դարդ-վիշտ, ցավ, հոգս, մտահոգություն

Դարման- դեղ, դեղամիջոց

Բաղ-1․խաղողի այգի,պարտեզ, բանջարանոց2․ կոշիկի կապ

Ճար-հնար, միջոց,ուժ

Ճար անել-միջոց գտնել

Էրվել-այրվել,վառվել,տոչորվել,տառապել

Անիրավ— անարդարադատ

Քով(արևմտահայ բարբ.)-կողք

Բանալ-բացել

Ձմեռային ազգագրական փառատոն

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Զիմ լաչակ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Զիմ շապիկ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Լուսնակ գիշեր պագ մի տվի։ Քոմա քոմա էր։Հետ էառ, հետ հավնեցավ, Զոմա զոմա էր.Հետ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։