Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023 Առաջին մակարդակ

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
500
2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։
6
3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։

17
4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։

9
5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։
10
6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն:
35
7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
7
8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:
5
9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։

3
10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։
100

Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.

1. Ունենք կաղամբ, գազար, վարունգ, լոլիկ, նեխուր: Քանի՞ ձևով կարող ենք երեք բաղադրիչ ունեցող աղցան պատրաստել:
15
2. Թթվով լիքը լցված դույլը դրեցին կշեռքին։ Կշեռքը ցույց տվեց 19կգ: Դատարկ դույլը կշռում է 1կգ: Դույլից վերցրեցին եղած թթվի կեսը։ Քանի՞ կիլոգրամ ցույց տվեց կշեռքը։
10
3. Վազքի մրցույթի ժամանակ Արտաշեսը վերջնագիծը հատեց Նարեից անմիջապես հետո։ Արտաշեսից առաջ վերջնագիծը հատել էր 10 սովորող, իսկ Նարեից հետո վերջնագիծը հատեց 15 սովորող։ Քանի՞ սովորող էր մասնակցում վազքի մրցույթին:
25
4. Անահիտը գրեց մեկից սկսած հաջորդական թվեր: Այդ թվերը գրելու համար օգտագործեց 25 թվանշան: Ո՞րն է գրված վերջին թիվը:
17
5. Երկնիշ թվի թվանշանների գումարը 14 է: Գտեք այս պայմաններին բավարարող բոլոր թվերը։
59
68
77
86
95
6. Անին, Մարին և Եվան միասին 18 ընկույզ ունեին: Անին իր ունեցած ընկույզներից երեքը տվեց Մարիին: Մարին իր ընկույզներից երկուսը տվեց Եվային: Դրանից հետո աղջիկները ունեցան նույն քանակով ընկույզներ: Աղջիկներից յուրաքանչյուրը սկզբում քանի՞ ընկույզ ուներ:
Անի -9
Մարինա-4
Եվա-5
7. Սովորողները հաշվեցին թթուդրիկի համար բերած գազարները և բազուկները։ Պարզվեց, որ երկու անգամ ավելի շատ գազար կա, քան բազուկ: Երբ նրանք էլի 5 բազուկ բերեցին, գազարների ու բազուկների քանակները հավասարվեցին: Սովորողները քանի՞ գազար էին բերել:
10
8. Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները թթուդրիկը սկսեցին առավոտյան ժամը 10։45 և ավարտեցին 11։25-ին։ Քանի՞ րոպե տևեց թթուդրիկը։
40ր
9. Սովորողները գնեցին մեկական կիլոգրամ գազար, բազուկ և լոլիկ։ Գազարի համար վճարեցին ավելի քիչ, քան բազուկի համար։  Լոլիկի համար վճարեցին ավելի քիչ, քան գազարի համար: Ամենաքիչը ո՞ր բանջարեղենի համար վճարեցին:
Լոլիկ
10. Աննայի, Միլայի և Արփիի տարիքների գումարը 19 է: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 2 տարի հետո:
25

ֆլեշմոբ

1. Նատալին դպրոց էր բերել 8 տուփ կոնֆետ: Յուրաքանչյուր տուփում կար 5 կոնֆետ: Դասարանի սովորողներից յուրաքանչյուրը կերավ 2 կոնֆետ և տուփերում եղած բոլոր կոնֆետները վերջացան: Քանի՞ սովորող կար դասարանում:
20
2. Լողավազանում լողում էին 11 երեխա: Քիչ անց նրանց միացան 2 աղջիկ և 3 տղա։ Հետո լողավազանից դուրս եկան 2 տղա և 4 աղջիկ: Քանի՞ երեխա մնաց լողազանում:
10
3. Ճամփորդության համար Աննան պատրաստում է սենդվիչներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 2 շերտ հացից: Մեկ փաթեթի մեջ կա 12 շերտ հաց: Քանի՞ սենդվիչ կարող է պատրաստել Աննան մեկուկես փաթեթ հացով:
9
4. Անահիտը հոկտեմբերի 25-ի առավոտյան գնաց տատիկի տուն և վերադարձավ հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Քանի՞ գիշեր մնաց տատիկի տանը, եթե այդ ժամանակահատվածում նա գիշերել էր այնտեղ։
4
5. Նունեն և Նանեն երկվորյակներ են: Քույրը՝ Լուսինեն, նրանցից մեծ է 4 տարով, իսկ երկվորյակները 5 տարեկան են: Որքա՞ն է 3 քույրերի տարիքների գումարը:
19
6.  Որո՞նք են 0-ից տարբեր այն 3 թվանշանները, որոնցով արտահայտվող թվերի գումարը և արտադրյալը իրար հավասար են։
1,2,3
7. Թատրոնում կա 63 տեղ, որոնք դասավորված են 9 շարքով։ Եթե յուրաքանչյուր շարքում 2-ական տեղ ավելացնենք, ապա որքա՞ն կդառնա տեղերի ընդհանուր քանակը։
81
8. Հյուրատանը կա 5 երկտեղանոց մահճակալ։ Ամենաքիչը քանի՞ երկտեղանոց մահճակալ է անհրաժեշտ ավելացնել 16 սովորող տեղավորելու համար:
3
9.  Սովորողները չափում էին մարզադաշտի երկարությունը քայլերով։ Դավիթն արեց 18 հավասար քայլ, Աննան՝ 12, իսկ Արմանը՝ 19: Ու՞մ քայլերն էին ամենամեծը:
Աննայի
10. Տատիկը պատրաստեց 16 կարկանդակ: Էվան կերավ դրանց կեսը, Առնոն կերավ երկու կարկանդակ, իսկ Լիլիանան` մնացածը: Քանի՞ կարկանդակ կերավ Լիլիանան:
6

Երկրորդ մակարդակ Մայիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

1. ABCD քառակուսու կողմը 6 է, (տես նկարը): Որքա՞ն է AOD եռանկյան մակերեսը:
Подпись отсутствует

72
2. Վարպետը և օգնականը միասին պատրաստել են 160 դետալ: Որքա՞ն դետալ է պատրաստել օգնականը, եթե հայտնի է, որ վարպետը 3 անգամ շատ դետալ է պատրաստել օգնականից:
40
3. Հայրիկը 42 տարեկան է՝ 29 տարով փոքր պապիկից և երեք անգամ մեծ որդուց: Քանի՞ տարեկան է պապիկը և քանի՞ տարեկան որդին:
պապիկ-71
որդի -14
4. Դասարանի 32 սովորողներից 23-ը սիրում է կատու պահել, իսկ 18-ը՝ շուն: Գիտենք նաև, որ 10 սովորող և՛ կատու է սիրում պահել, և՛ շուն: Քանի՞ սովորող է, որ կենդանասեր չէ:
1
5. Վերելակը առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանում է 18 վայրկյանում: Քանի՞ վայրկյանում այն առաջին հարից կբարձրանա հինգերորդ հարկը:
24
6. Տրված եռանիշ թվի թվանշանների արտադրյալը 135 է, որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:
17
7.  2014 թվի  թվանշանների միջև տեղադրեք 3 թվանշանը այնպես, որ ստացվող թիվը լինի ամենափոքրը:
20134
8. Գտնելով օրինաչափությունը գրի՛ր ևս մեկ անդամ.  3, 8, 18, 38, _____
78
9. Արևելյան դպրոց-պարտեզի  ծաղկանոցում սովորողները տնկեցին 3 գույնի՝  կարմիր, դեղին, սպիտակ, վարդերի 25 թուփ: Հայտնի է, որ կարմիր վարդի թփերը 2-ով շատ են սպիտակ վարդի թփերից, իսկ դեղին վարդի թփերը 9 հատ են: Քանի՞ կարմիր վարդի թուփեն տնկելսովորողներ:
9
10. Շախմատիստը 40 խաղից վաստակել է 25 միավոր (հաղթանակ՝ 1 միավոր, ոչ ոքի՝ կես միավոր, պարտություն 0 միավոր): Որքանո՞վ է նրա հաղթանակների թիվը պարտությունների թվից ավելի:
15

Առաջին մակարդակ Մայիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

1. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ  հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:
Подпись отсутствует

15
2. Երեխաները չափեցին ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով: Նարեն արեց 15 հավասար  քայլ, իսկ Դավիթը՝ 17:  Ո՞ւմ քայլի երկարությունն էր ավելի մեծ:
Նարեն
3. Ընտանիքում կա վեց երեխա, որոնք 2, 4, 5, 6, 8 և 10 տարեկան են: Նրանցից չորսի տարիքների գումարը 22 է։ Քանի՞ տարեկան են մյուս երկու երեխաները:
5և8
4. Չորս ընկեր կերան պաղպաղակ: Կարենը կերավ ավելի շատ, քան Արթուրը, Հայկը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց՝ Արթուրից քիչ: Ո՞վ կերավ ամենաքիչը:
Դավիթը
5. Եթե Լիլիթի, Մանեի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը  2 տարի հետո:
18
6. Պայուսակը ունի հինգ գրպան: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան էլ չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը  լինի տարբեր: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:
15
7. Արամը և Լուսինեն միասին ունեն 40 խնձոր: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամի մոտ մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեի մոտ՝ 15:  Արամը սկզբում քանի՞ խնձոր ուներ:
17
8. Արամը չորսերով (4, 8, 12 և այլն ) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 50-ից իջավ հինգերով (50, 45,  40 և այլն) մինչև 0-ն: Քանի՞ թիվ երկուսն էլ նշեցին:
20
9. Ամառային ճամբարը սկսվում է  2022թ.  մայիսի 30-ից և տևելու է 12 օր: Շաբաթվա ի՞նչ օր կլինի ճամբարի վերջին օրը:
ուրբաթ
10. Մեկ կիլոգրամ ելակի գնով կարելի է գնել երկու կիլոգրամ լոլիկ: Մեկ կիլոգրամ լոլիկի գնով կարելի է գնել երեք կիլոգրամ վարունգ: Քանի՞ կիլոգրամ վարունգ կարելի է գնել երկու կիլոգրամ ելակի գնով:
6կգ

English

Տրված բառերը տեղադրեք համապատասխան տեղերում. break, ask, count, answer, discuss, read.
• Students like to …. different problems at the lesson.
discuss
• I will ……. the text tomorrow. I am not ready today.
read
• The longest … in our school is between the fourth and fifth lessons.
break
• My little sister likes to ……… many questions.
answer
• He can ………. from 1 to 100.
count
• I like to ……… my teacher’s questions.
ask
II. Ի՞նչ եք կարողանում անել այս տարի, որ չէիք կարողանում անել անցյալ տարի:Օրինակ՝   Last year I couldn’t ride a bke. I can ride a bike now. Թարգմանեք այս նախադասությունները անգլերեն.
Option 1
Անցյալ տարի ես չէի կարողանում լողալ: Հիմա ես կարողանում եմ լողալ:
Last year I could not swim.I can swim now.
Անցյալ տարի ես չէի կարողանում կարդալ անգլերեն գրքեր: Հիմա կարողանում եմ կարդալ անգլերեն գրքեր:
I could not read English books last year. Now I can read English books.
Անցյալ տարի ես չէի կարողանում սահել չմուշկներով . (skate) Հիմա ես կարողանում եմ սահել չմուշկներով:
Last year I could not skate. Now I can skate.
Անցյալ տարի ես չէի կարողանում դաշնամուր նվագել: Հիմա կարողանում եմ դաշնամուր նվագել: (play the piano)
I could not play the piano last year. Now I can play the piano.
Անցյալ տարի ես չէի կարողանում ….՞:   Հիմա ես կարողանում եմ ….:  
Couldn’t I ride a bike last year? Now I can ride a bike.
III. Ընտրեք նճիշտ հարցը, եթե տրված է այս պատասխանը. My name is John.
Where is your name?
What is your name?
When is your name?

Отменить выбор

IV Այս երկու բառերից ո՞րն է «new» բառի հականիշը
old
young

Отменить выбор

V.  «see» բայի ո՞ր  ձևը կտեղադրես այստեղ: I … a funny cartoon yesterday.
seeing
seen
saw

Մաթեմատիկայի ֆլեշմոբ առաջին մակարդակ

1. Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:

Подпись отсутствует

Պատասխան՝5
2. Մարտի 12-ից քանի՞ օր հետո ենք նշել Սուրբ Զատկի ծեսը՝ որն այս տարի ապրիլի 17-ին էր:

Подпись отсутствует

Պատասխան՝36
3. Ծառի երկու ճյուղերին նստած էին 16 ճնճղուկ։ Առաջին ճյուղից թռան, գնացին երկու ճնճղուկ, իսկ երկրորդ ճյուղից հինգ ճնճղուկ թռան նստեցին առաջին ճյուղին, որից հետո ճնճղուկների թիվը երկու ճյուղերին հավասարվեց։ Սկզբում քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:

Подпись отсутствует

Պատասխան՝առաջին ճյուղին՝4,երկրորդ ճյուղին՝12։
4. Արայիկն ու Էրիկը Զատկատոնին խաղում էին Ձուգլորիկ: Էրիկը խաղը սկսելուց առաջ ուներ 18 ձու, իսկ Արայիկը՝ Էրիկի ունեցածի կեսը: Խաղի ավարտին Արայիկը կարողացավ Էրիկից շահել 3 ձու: Քանի՞ ձու ուներ Արայիկը խաղից հետո:

Подпись отсутствует

Պատասխան՝12
5. Աննան բացեց իր խնդրագիրքը և նկատեց, որ որոշ էջեր պակասում են։ Ձախ էջին նա տեսավ գրված 14 թիվը, իսկ աջ էջին՝ 17։ Քանի՞ թերթ էր պոկված։
Պատասխան՝2  թերթ
6. Եվան ուներ տասը ձվիկ. չորսը՝ կարմիր, երեքը՝ կապույտ, երկուսը՝ կանաչ և մեկը՝ դեղին: Նա այդ ձվիկները դասավորեց այնպես, որ նույն գույնի երկու ձվիկ իրար կողք և իրար վրա չգտնվեն (տես նկարը): Ի՞նչ գույնի ձվիկ դրեց Եվան ներքևից երկրորդ շարքի մեջտեղում:

Подпись отсутствует

Պատասխան՝կարմիր
7. Եռանիշ թվի թվանշանների գումարը 4 է: Այս պայմանին բավարարող քանի՞ եռանիշ թիվ կա:
Պատասխան՝10  հատ
8. 3 ընկեր սպասեցին 3 ժամ, որպեսզի անձրևը կտրվի։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ ժամ սպասեց։
Պատասխան՝3   ժամ։
9. Լիլիթն ուներ 7 կարմիր ձու և 2 դեղին ձու: Նա 2 կարմիր ձու տվեց Վաղարշակին, որն իր հերթին մի քանի դեղին ձու տվեց Լիլիթին: Վաղարշակը քանի՞ դեղին ձու տվեց Լիլիթին, եթե դրանից հետո Լիլիթն ուներ հավասար քանակով դեղին և կարմիր ձու:

Подпись отсутствует

Պատասխան՝3 դեղին  ձու
10. Զատկատոնի համար Մարիանան գնեց 1կգ բրինձ, 2կգ չամիչ և վճարեց 2800 դրամ: Կատրինան գնեց 1կգ բրինձ, 1կգ չամիչ և վճարեց 1800 դրամ: Որքա՞ն արժե 1կգ բրինձը և 1կգ չամիչը:
Պատասխան՝1  կգ  չամիչը-1000  դրամ,1 կգ  բրինձը-800  դրամ