Մասշտաբ

1. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 : 5000 է: Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է.

ա)3սմ=15000

բ)10սմ=50000

գ)8 ամբ․1/5 սմ=41000

դ)14 ամբ․2/5 սմ=72000

2. Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի

հեռավորությունը 9/5սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի

իրական հեռավորությունը։

9/5 x 10000000 = 9/5 x 10000000/1 = 90000000/5 = 18000000/1 = 18000000

Պատ.՝ 18000000

 3.Պատկերեք 1 ։ 150 մասշտաբով.
6 մ երկարությամբ հատված:

600:150=4սմ

4. Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ երկարություն: Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածին տեղանքում համապատասխանում է մի հատված, որի երկարությունը հավասար է՝

ա) 8 կմ-ի= 100000

8կմ=800000սմ

800000։8=100000

բ)2 կմ-ի=25000
2կմ=200000սմ

200000:8=25000

գ) 120 կմ-ի=1500000

120կմ=12000000սմ

12000000:8=1500000

դ)1400 կմ-ի=17500000

1400կմ=140000000սմ

140000000:8=17500000

5 ․Կենսաբանության դասաժամին երեխաները ցանեցին ցորենի սերմեր, որոնցից 270-ը ծլեցին։Դա ցանած սերմերի ամբողջ քանակի 90%-ն էր։Քանի՞ սերմ էին ցանել երեխաները։

Լուծում

270.100:90=300

Մասշտաբ

Ամենակարճ հեռավորությունը երկու կետերի միջև այդ կետերը միացնող հատվածի երկարությունն է:

Հիշենք, որ հատվածների երկարությունները չափելու համար օգտագործվում են չափման միավորները՝ մմ,սմ,մ,դմ,կմ:

Երկու հեռավորություն հարմար է համեմատել, եթե դրանք տրվում են նույն չափման միավորներով:

Հաճախ հեռավորությունները բնության մեջ անհրաժեշտ է լինում տեղափոխել գծագրերի և քարտեզների վրա:

Բոլոր հեռավորությունները, որոնք տեղափոխվում են միևնույն քարտեզի վրա պետք է համեմատելի լինեն, այսինքն՝ պահպանեն բնության մեջ եղած հարաբերությունները:

Օրինակ, եթե բնության մեջ մի հեռավորություն 7 անգամ մեծ է մյուսից, ապա քարտեզի վրա ևս այն պետք է 7 անգամ մեծ լինի:

Որպեսզի բնության մեջ եղած հեռավորությունները տեղափոխվեն քարտեզի վրա օգտագործում են մասշտաբը, որն իրենից ներկայացնում է քարտեզի վրա գտնվող հատվածի երկարության հարաբերությունը համապատասխան հատվածի երկարությանը բնության մեջ:

Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:

Երբեմն մասշտաբը տրվում է քանոնի տեսքով: Դա հարմար է, քանի որ քանոնի և կարկինի օգնությամբ կարելի է չափել հեռավորությունները քարտեզի վրա և մասշտաբի օգնությամբ գտնել իրական հեռավորությունները տեղանքում (օրինակ՝ կիլոմետրերով):

Առաջադրանքներ․

1)Հողակտորի հատակագծի մասշտաբը 1:5000 է։Որքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է՝

ա)3սմ

բ)10սմ

գ)8 ամբ․1/5 սմ

դ)14 ամբ․2/5 սմ

2)Քարտեզի վրա, որի մասշտաբը 1:10000000 է Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը

9/5 սմ է։Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։

3)Պատկերեք 1:150 մասշտաբով 6 մ երկարությամբ հատված։

4)Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ երկարություն։ Գտեք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածին տեղանքում համապատասխանում է մի հատված, որի երկարությունը հավասար է՝

ա)8 կմ-ի

բ)2 կմ-ի

գ)120 կմ-ի

դ)1400 կմ-ի

5)Կենսաբանության դասաժամին երեխաները ցանեցին ցորենի սերմեր, որոնցից 270-ը ծլեցին։Դա ցանած սերմերի ամբողջ քանակի 90%-ն էր։Քանի՞ սերմ էին ցանել երեխաները։

Առաջադրանք

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռնային, քաղաքային, անձրևային, բարեկամական, շնային, անձ(ն)ական, զինվորական, ցամաքային, ծննդական, տնական, անապատային, դիվային, դյուցազնական, աղաչ(ել)ական, հրեշտակային, ստրուկային, պետական, տոհմային, հանրապետ(ություն) ական, խորհդական:

  1. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիր. մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնգվում են մի շարք այլ էական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենցական աշխարհի պահպանության խնդիրը:

  1. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝

գգույշ + անալ — գգուշանալ (ույ-ը դարձել է ու):

Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի.

Բազում+անալ- Բազմանալ

ամուր+անալ-մրանալ

բույր+ավետժբույարվետ

Կապույտ-անալ-կապտանալ

բույս+ական-բույսական

ողջույն+անալ-ողջանալ

ուրդի+յա-ոդյակ

ոսկի+յա-ոսկյա

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:

տուն+ական=տնական

  1. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:
  2. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:

 

Մարգարիտը

Մարգարի՛տ․․․

Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝  հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
— Մնա լուսնկային։
— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։

Մաս 2-րդ

…Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։
Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։

Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։
— Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե
հայհոյեն,  ո՛վ կպաշտպանի։
— Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։
— Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։
Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․
— Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։
— Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,
սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։
Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին,  հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․
— Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։
— Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։

-Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։
-Crane:
Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։
-Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի
հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.
․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․
— Կարոտի՞ մասին է։
— Այո՛, պանդուխտի երգ է։
Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի
մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։
Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․
Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին,  ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։
— Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։

 Մաս 3-րդ

Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
«Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
փաթաթվեց նրան։
«Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի  ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու  երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը  շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
«Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
— Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։

Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.

— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
— Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։

Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
— Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
-Եվ կռունկը չհասավ երամին։
-Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:մյուռոնի-մեռոն

    տարաշխարհիկ-օտարաբան

    նշխար-փշուր

    վեղարով-պոպոզով

    լավա-հրահեղուկ

    հարկավ-իհարկե

    փերթ-փերթ-պատառ-պատատ

    պանդուխտի-օտարականի

    ականջող-լսող

  2. Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:իրիկնապահ-իրիկուն

    արթնանալ-զարթնել

    պանդուխտ-օտարական

    տխուր-տրտում

    վեհ-բարձր

    աղեկտուր-մորմոքող

  3. Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:առնական-կանացիական

    հզոր-թույլ

    տրտմություն-ուրախություն

    սևահեր-շիկահեր

    ծիծաղկոտ-լացկան

  4. Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:Կոմիտասն  և Մարգարիտը

    Կոմիտասի  երգը։

    Իռլանդուհու  տխրությունը։

  5. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:                                                                                                                                      Իռլանդուհին  ծիծաղասեր,հասկացող,ազդվող  կին  էր։ Իռլանդուհին սևահեր և սև  աչքերով  կին  էր։
  6. Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:                                                                                                                Որովհետև  իր  կարծիքով միայն  կռունկ  է  հասկանում  իր  ցավը։
  7. Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:                Երաժշտությունից  հասկացող  մարդը տխրում  է եթե  երաժշտությունը տխուր  է։
  8. Ունկնդրի՛ր Կոմիտասի «Կռունկ»  ստեղծագործությունը (երգում է Կոմիտասը):

 

Մաթեմաատիկա 26․09․2023

1.

Լուծում
1)375:75×100=500
Պատ․՝ 500 կգ։

2.

18×100:120=15
2x(18+15)=66սմ
Պատ․՝66սմ։

3.

լուծում․
1) 100 – 52 = 48
2) 48 : 12 = 4
3) 52 : 4 = 13
4) 13 + 12 = 25 աշակերտ

Պատ. 25 աշակերտ

4. 

ա) 5 և 100. 5%
բ) 25 և 125. 20%
գ) 28 և 140. 20%
դ) 800 և 160. 500%
ե) 4/5 և 40. 5%
զ) 5 3/5 և 92.

5.

Լուծում
3 + 5 = 8
80 : 8 = 10
10 x 3 = 30
10 x 5 = 50
Պատ.՝ 30, 50

6.

1) 28:4×3=21

2) 28-21=7

Պատ.՝ AC=21սմ CB=7

7.

52+56+60+27+25=220

220:5=44

Պատ.`44:

Նյութերի փոխակերպումը.Քիմիական և ֆիզիկական երևույթներ

Մեր շուրջն անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ:Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Ֆիզիկական երևույթները լինում են՝
Մեխանիկական (մարմինների շարժում)
Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),
Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:
Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթների օրինակներ են՝
Վառելանյութի այրվելը,երկաթի ժանգոտելը և այլն:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.
Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ:
Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:
Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:
Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

1.Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ:

2.Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

 

3.Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։

մոմի այրվելը-քիմիական,

բաժակի կոտրվելը-ֆիզիկական

եղյամի առաջացումը-ֆիզիկական

ջրի եռալը-ֆիզիկական

լուցկու այրվելը-քիմիական

կաթի թթվելը-քիմիական

Տնային լրացուցիչ աշխատանք

1.Բերե’ք ֆիզիկական երևույթի օրինակներ։

Ֆիզիկական  երևույթներն  են՝թղթի  ճղելը,երկաթի  խարտելը,կուժի  կոտրելը։

2.Բերե’ք քիմիական երևույթի օրինակներ։

Քիմիական  երևույթներն  են՝երկաթի  ժանգոտվելը,փայտի  այրվելը,կաթի  թթվելը։

3.Քիմիական երևույթների ժամանակ ի՞նչ փոփոխություններ են կատարվում նյութի հետ։

Քիմիական  երևույթների  ժամանակ  կատարվում  են  հետևյալ  փոփոխությունները՝

գույնի  փոփոխություն,

համի  փոփոխություն

հոտի  հայտնվելը  կամ  անհետանալը

գազի  անջատումը  կամ  կլանումը

ջերմության  անաջատումը  կամ  կլանումը

լույսի  անջատումը

նստվածքի  առաջացումը  կամ  անհետացումը։

Քայքայման և միացման ռեակցիաներ

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները: Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝
Ջրի քայքայումը
Ջուր → ջրածին + թթվածին
2H2O→2H2+O2

Կրաքարի (կավճի) քայքայումը:
Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ

CaCO3→CaO+CO2
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
Միացման ռեակցիայի օրինակ է՝
Երկաթի սուլֆիդի առաջացումը.
Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
Fe+S→FeSը

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին .

1.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:

2.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

3.Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

2H2O→2H2+O2

Լրացուցիչ տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

1.Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
ա) C+O2 =CO2

բ)CH4=H2+C

գ)H2+S=H2S

դ) FeS=Fe+S

2.Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։

2H2O→2H2+O2

Ջրի  քայքայումից առաջանում   է  ջրածին և  թթվածին։

Cu(OH)2=CuO+H2O

Պղնձի հիդրօքսիդի քայքայումից  առաջանում  է  պղնձի  օքսիդ  և  ջուր։

3.Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։

Fe+S→FeS

Երկաթի  և  ծծմբիի  փոխազդեցութոյունից   առաջանում   է  երկաթի  սուլֆիդ։

CaO+H2O=Ca(OH)2

Կալցիումի  օքսիդի  և ջրի  փոխազդեցություննից  առաջանում  է  կալցիումի  հիդրօքսիդ։