Գարնան հրաւէրը

Ձմրան վերջն էր: Օր մը արեւը բարձրացաւ վեր ու աւելի ջերմ շողաց: Արեւին ժպիտովն ալ ծնաւ գարունը:

-Ծառե~ր, ծաղիկնե՜ր, խոտե՜ր ու բոյսե՜ր, արթնցէ՜ք, արթնցէ՜ք, այս ինչքան քնացաք,- ըսաւ գարունը: Ես արդէն եկած եմ արթնցէ՜ք ու երկիրը զարդարեցէք կանաչով:

-Բարե՜ւ, քեզ, բարե՜ւ, սիրելի գարուն,- ըսին խոտերը եւ կանաչ դարձան:

-Բարե՜ւ, Բարե՜ւ,- ըսին ծաղիկներն ու ծառերը եւ սկսան աճիլ ու ծաղկիլ:

-Օ՜, այս ի՜նչ լաւ է, որ եկար, սիրելի՛ գարուն, մենք թմրած էինք,- ըսին մեղուները եւ տզտզալով դուրս ելան իրենց փեթակներէն:

Դուրսը տաք էր: Թռչունները կ’երգէին: Մարդիկ կ’աշխատէին դաշտերուն եւ այգիներուն մէջ: Ամէն տեղ ծաղիկ էր ու կանաչ:

Մեղուները թռան մօտակայ խնձորենիի մօտ եւ խնդրեցին.

-Խնձորենի՜, ծաղիկներդ բա՜ց, որ հիւթդ քաղենք. մենք կարօտցած ենք ծաղիկներուն:

-Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ իմ ծաղկելու ժամանակը չէ, գացէք բալենիին քով:

Մեղուները թռան դէպի բալենին:

-Բարո՜վ եկաք, ժի՛ր մեղուներ սիրունիկնե՛ր,- ըսաւ բալենին,- բայց իմ ծաղիկները դեռ քնացած են, վաղը եկէք:

Միւս կողմէն մեղուներուն կանչեց նշենին, որ իր վարդագոյն ծաղիկները արդէն բացած էր եւ լեցուած էր քաղցր հիւթով:

Մեղուները ուրախ ուրախ թռան դէպի նշենին:

Բառեր

Շողալ.- փայլիլ,  ճառագայթել:

Տզտզալտզզիւն.- բզզիւն (ճանճի, մեղուի, մժեղի):

Փեթակ.- մեղուատուն:

Այգի.- խաղողի կամ ընդհանրապէս պտղատու ծառեր տնկելու տեղ:

Բալ.- կեռասին թթուաշ (թթու) տեսակը, ծառը ՝բալենի:

Նշենի.- նուշի ծառ:

Հիւթ.- պտուղներէ քամուած հեղուկ:

Ժիր.- աշխոյժ, աշխատասէր:

 

Հարցումներ

 

  • Տարուան ո՞ր ամիսը մենք կը հրաւիրենք Գարունը, եւ որ եղանակին վերջաւորութեան:

Գարնան  առաջին  ամիսը  մարտն  է:Գարունը  հաջորդում  է  ձմռանը։

  • Ինչո՞ւ համար եկաւ գարունը, ի՞նչ նպատակով:

Գարունը  եկավ  այն  նպատակով,որ  բույսերը,խոտերը  ծլեն,ծառերը,ծաղիկները  ծաղկեն,մեղուները  դուրս  գան  իրենց  փեթակներից:Թռչունները  երգեն,մարդիկ  աշխատեն  այգիներում  և  դաշտերում։

  • ի՞նչ եղան խոտերը, ծաղիկներն ու ծառերը երբ գարունը տեսան:

Երբ  խոտերը  տեսան  գարունը,կանաչեցին,իսկ  ծառերն ու  ծաղիկները՝  աճեցին  ու  ծաղկեցին։

  • երբ տեսան գարունը Մեղուները ուրախացա՞ն, ի՞նչ ըրին:

Երբ  մեղուները  տեսան   գարունը,նրանք ուրախացան  և  փեթակներից  դուրս  եկան:

  • Մեղուները ի՞նչ խնդրեցին խնձորենիէն:

Մեղուները  խնձորենուց  խնդրեցին,որ նա  բացի իր  ծաղիկները  և  իրենք  քաղեն հյութը։

  • Վերջաւորութեան ո՞վ հրաւիրեց մեղուներուն եւ մեղուները ինչո՞ւ ուրախ էին:

Ամենավերջում   մեղուներին  իր  մոտ  հրավիրեց  նշենին ։Մեղուները   ուրախ  էին,որովհհետև  նշենու ծաղիկներն   արդեն  բացված   էին  և նրանք  կարող  էին   հյութը  քաղել:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *