Հայտնություն

 

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

  • 1. Ի՞նչ է նշանակում հայտնություն։ Ինչպե՞ս է այդ բառը կապվում բանաստեղծության բովանդակության հետ։ Հայտունթյունը նշանակում է հայտնվել։Վահան Տերյանի կյանքում հայտնվեց աղջիկ։
  • 2. Բացատրի՛ր բառերը՝ փառք, շուք, խոցել, արևավառ, տկար։ Շքեղություն,ստվեր,վիրավորել,արևից վառվող,թույլ։
  • 3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ Բանաստեղծությունը արտաբերում է ուրախ,սիրալի տրամադրություն։