- Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում: Մարդը ստեղծում է անտառներ, այգիներ և արգելավայեր,արգելոցներ,հատուկ պահպան վող տարածքներ։
- Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ: Օքսիդները խառնվելով ջրին առաջացնում են թթուներ ՝ ծծմբական թթու, ազոտական թթու և այլն։Այդ թթուները երկնքեց եկող անձրևի հետ խառնվում են և առաջանում են թթվային անձրևներ, որոնք թափվում են երկրագնդի մակերևույթի վրա։Թթվային անձրևները շատ վտանգավոր են շրջակա միջավայրի համար։Դրանք կարող են քայքայել հողը, շինությունները, հուշարձանները։
- Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը: Այն չի կարելի այրել քանի որ առաջանում են թունավոր նյութեր։
- Ի՞նչ է մեխանիկական շարժումը: Ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
- Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը: Ափի
- Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները: Մարդիկ և մեքենաները շարժվում են իսկ ձկները լողում են ջրի մեջ երկնքում թռչում են թռչունները:Արագ դանդաղ կամ անհավասար ,հավասար։
- Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում: Մ/վ կ/ժ Որպեսի իմանալ մեքենայի միջին արագությունը պետք է անցած ճանապարհը բաժանել ծախսված ժամանակին այսինքն S=v:t Կամ ել եթե արագությունն է հայտնի պետք է գրել V=s:t
- Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը: Երբ նրա վրա ազդում են ուրիշ մարմիններ:
- Ի՞նչ տառով են նշանակում ուժը: F
- Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ: Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
- Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն: Երբ մարմնի վրա ուժ է գործադրում այլ մարմին։ Օրինակ՝ ճկուն փայտի վրա դնում ենք բեռ այդ փայտը բեռի ծանրության տակ ճկվում է դեպի ներքև փոխելով իր տեսքը։ Երբ հանում ենք այդ բեռը փայտի վրայից այն վերադարնում է իր հին տեսքին։
- Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում: Ուժի չափման միավորը կոչվում է Նյուտոն
- Ի՞նչ է մարմնի կշիռը: Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
- Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը: Դա այն տեզերական ձգողականության ուժն է որի շնորհիվ արեգակնային համակարագի բոլոր մոլորակները, պտտվում են Արեգակի շուրջը:
- Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ: Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ: