ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց.

-Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Առաջադրանքներ

  1. Գտեք առակում առկա բարդ բառերը:

Հողագործ,հողամաս։

2.Այս բարդ բառերի արմատներով կազմեք նոր բառեր:

Հողոտ,գործիք,մասնիկ,հողատարածք։

3.Ո՞րն է առակի հիմնական ասելիքը:

Առակի  հիմնական  ասելիքը այն է , որ մարդկանց հետքաքրքրում է փողը։

4.Դուրս գրիր այն հատվածը, որտեղ արտացոլվում է առակի հիմնական ասելիքը:

Աշխատանքը գանձ է մարդկանց համար:

5.Համացանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ:

Աշխատող մարդը միշտ փող կունենա։

Աշխատելիս հիվանդ է, ուտելիս առողջ։

Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։

6.Գրիր պատմություն, որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:

Աշխատող մարդը միշտ փող կունենա։

Կար մի տղա նրա անունը Նարեկ էր։Նա աշխատում էր բանկում որպես  պահակ և նրան քիչ էին գումար տալիս և նա որոշեց , որ պետք է ավելի լավ աշխատի ,որ իրեն ավելի շատ գումար տան։Մարդիկ ծիծաղում էին նրա վրա ,բայց մի քանի տարի  անց նա այնքան լավ աշխատեց, որ նա դարձավ այդ բանկի տնօրենը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *