Վատ ընկերը

 

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանքներ՝

  1. Ո՞րն է առակի ասելիքը: Առակի հիմնական ասելիքը այն է , որ դու պետք է քո ընկերոջը միայնակ չթողնես։
  2. Գրիր նշված բառերի հականիշները՝ գնաց-եկավ, պառկել-վեր կանալ, մեռած-կենդանի, մոտենալ-հեռվանալ, ծիծաղել-տխրել:
  3. Համացանցից գտիր առակին համահունչ ասացվածքներ:                                                                                                               Ասա ընկերդ ,ով է ասեմ թե ,ով ես դու։                                                                                                                                              Մարդուն ընկերով կճանաչեն:
  4. Ստեղծագործիր որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:                                                      Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի վագր դուրս եկավ: Ընկերներից մեկը հետ վազեց, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ վագրը կարծի, թե նա մեռած է:Վագրը մոտեցավ նրան, հոտոտեց և վազեց հետ վազողի հետեվից։Պարկածը կանգնում է և բարձր ասում է այս ինչ վախկոտ ընկեր ունեմ։