Դեկտեմբերի ֆլեշմոբ երկրորդ մակարդակ

1. Խանութում ճաշից հետո 2 անգամ ավելի շատ տանձ վաճառվեց, քան մինչև ճաշը: Ամբողջ օրվա ընթացքում վաճառվեց 330կգ տանձ: Քանի՞ կիլոգրամ տանձ վաճառվեց մինչև ճաշը:
110
2. Մադրիդում ժամը 5-ն է կեսօրից հետո, իսկ ՍանՖրանցիսկոյում՝ նույն օրվա առավոտյան ժամը ութն է: Երեկ Աննան Սան Ֆրանցիսկոյում գնաց քնելու երեկոյան ժամը 9-ին: Մադրիդում այդ պահին ժամը քանի՞սն էր:
18։00
3. Բաբկենի այգում յուրաքանչյուր բույս ունի կա՛մ միայն 5 տերև, կա՛մ 2 տերև ու 1 ծաղիկ: Բոլոր բույսերը միասին ունեն 6 ծաղիկ և 42 տերև: Քանի՞ բույս կա Բաբկենի այգում:
12
4. Արտակը կառուցեց խորանարդ՝ օգտագործելով 27 խորանարդիկ, որոնք ներկված են կա՛մ սև, կա՛մ սպիտակ: Կողք կողքի դրված ցանկացած երկու խորանարդիկ ունեն տարբեր գույն (տե՛ս նկարը): Քանի՞ սպիտակ խորանարդիկ օգտագործեց Արտակը:
Подпись отсутствует

12
5. Արսենը մտապահած թվի կրկնապատիկից հանեց 138 և ստացավ 102: Ո՞ր թիվն էր մտապահել Արսենը:
120
6. Զբոսաշրջիկները 4 ժամ ավտոմեքենայով և 7 ժամ գնացքով անցան 640կմ ճանապարհ: Գտի՛ր գնացքի արագությունը, եթե նրա արագությունը 5կմ/ժ-ով մեծ էր ավտոմեքենայի արագությունից:
60կմ/ժ
7. Փողոցի երկայնքով կողք կողքի կար 9 տուն: Յուրաքանչյուր տանը բնակվում էր ամենաքիչը մեկ մարդ: Ցանկացած երկու հարևան տներում միասին բնակվում էր ամենաշատը վեց մարդ: Ամենաշատը քանի՞ մարդ կարող էր բնակվել այդ փողոցում:
48
8. Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր և վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին:
21
9. Տոպրակի մեջ կան 3 կանաչ և 5 դեղին խնձոր, 7 կանաչ և 2 դեղին տանձ: Լևոնը ամենաքիչը քանի՞ միրգ պետք է հանի տոպրակից, որ դուրս եկածների մեջ լինի նույն գույնի առնվազն մեկ խնձոր և մեկ տանձ:
9
10. Ռետինե գնդակն ընկնում է 16 մետր բարձրությամբ տան տանիքից: Գետնին բախվելուց հետո այն յուրաքանչյուր անգամ բարձրանում է իր նախորդ բարձրության 1/2-ի չափով: Քանի՞ անգամ գնդակը կհայտնվի պատուհանի առջև, որի ստորին եզրը գտնվում է գետնից 7 մետր, իսկ վերինը՝ 9 մետր բարձրության վրա:
2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *