Դեկտեմբերի ֆլեշմոբ երկրորդ մակարդակ

1. Խանութում ճաշից հետո 2 անգամ ավելի շատ տանձ վաճառվեց, քան մինչև ճաշը: Ամբողջ օրվա ընթացքում վաճառվեց 330կգ տանձ: Քանի՞ կիլոգրամ տանձ վաճառվեց մինչև ճաշը:
110
2. Մադրիդում ժամը 5-ն է կեսօրից հետո, իսկ ՍանՖրանցիսկոյում՝ նույն օրվա առավոտյան ժամը ութն է: Երեկ Աննան Սան Ֆրանցիսկոյում գնաց քնելու երեկոյան ժամը 9-ին: Մադրիդում այդ պահին ժամը քանի՞սն էր:
18։00
3. Բաբկենի այգում յուրաքանչյուր բույս ունի կա՛մ միայն 5 տերև, կա՛մ 2 տերև ու 1 ծաղիկ: Բոլոր բույսերը միասին ունեն 6 ծաղիկ և 42 տերև: Քանի՞ բույս կա Բաբկենի այգում:
12
4. Արտակը կառուցեց խորանարդ՝ օգտագործելով 27 խորանարդիկ, որոնք ներկված են կա՛մ սև, կա՛մ սպիտակ: Կողք կողքի դրված ցանկացած երկու խորանարդիկ ունեն տարբեր գույն (տե՛ս նկարը): Քանի՞ սպիտակ խորանարդիկ օգտագործեց Արտակը:
Подпись отсутствует

12
5. Արսենը մտապահած թվի կրկնապատիկից հանեց 138 և ստացավ 102: Ո՞ր թիվն էր մտապահել Արսենը:
120
6. Զբոսաշրջիկները 4 ժամ ավտոմեքենայով և 7 ժամ գնացքով անցան 640կմ ճանապարհ: Գտի՛ր գնացքի արագությունը, եթե նրա արագությունը 5կմ/ժ-ով մեծ էր ավտոմեքենայի արագությունից:
60կմ/ժ
7. Փողոցի երկայնքով կողք կողքի կար 9 տուն: Յուրաքանչյուր տանը բնակվում էր ամենաքիչը մեկ մարդ: Ցանկացած երկու հարևան տներում միասին բնակվում էր ամենաշատը վեց մարդ: Ամենաշատը քանի՞ մարդ կարող էր բնակվել այդ փողոցում:
48
8. Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր և վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին:
21
9. Տոպրակի մեջ կան 3 կանաչ և 5 դեղին խնձոր, 7 կանաչ և 2 դեղին տանձ: Լևոնը ամենաքիչը քանի՞ միրգ պետք է հանի տոպրակից, որ դուրս եկածների մեջ լինի նույն գույնի առնվազն մեկ խնձոր և մեկ տանձ:
9
10. Ռետինե գնդակն ընկնում է 16 մետր բարձրությամբ տան տանիքից: Գետնին բախվելուց հետո այն յուրաքանչյուր անգամ բարձրանում է իր նախորդ բարձրության 1/2-ի չափով: Քանի՞ անգամ գնդակը կհայտնվի պատուհանի առջև, որի ստորին եզրը գտնվում է գետնից 7 մետր, իսկ վերինը՝ 9 մետր բարձրության վրա:
2

Դեկտեմբերի Ֆլեշմոբ

1. 2022թ․ փետրվարի 18-ը ուրբաթ է։ Շաբաթվա ի՞նչ օր կլինի 2022թ․ մարտի 8-ը։
Подпись отсутствует

երեքշաբթի
2. Ձմեռ պապիկը տուփերում հերթականությամբ դնում է հետևյալ քանակով նվերներ՝ 6, 9, 13, 18, 24, _: Գտնելով օրինաչափությունը նշի՛ր հաջորդ տուփում եղած նվերների քանակը:
Подпись отсутствует

31
3. Ձմեռ պապիկը չորս օրվա ընթացքում ստացավ 70 նամակ: Քանի՞ նամակ էր ստացել առաջին օրը, եթե ամեն օր նախորդ օրվանից հինգ նամակ ավել էր ստանում:
Подпись отсутствует

10
4. Հինգ բաժին տարեգաթա պատրաստելու համար Մանեին հարկավոր էր 2 բաժակ ալյուր և 1 ձու: Քանի՞ բաժակ ալյուր և քանի՞ ձու է հարկավոր Մանեին 45 բաժին տարեգաթա պատրաստելու համար:
9ձու 18 բաժակ ալյուր
5. Տուփի մեջ կար 18 սպիտակ, 19 կարմիր, 20 կապույտ եւ 10 կանաչ խաղալիքներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ խաղալիք պետք է տուփից հանել, որպեսզի դուրս եկած խաղալիքների մեջ լինեն թվարկված գույներից գոնե երեքը։
Подпись отсутствует

47
6. Ի՞նչ թիվ է թաքնված A տառի փոխարեն: A9 + 2А = 84
5
7. Արամը սկզբում տոնածառից կախեց տուփի մեջ եղած խաղալիքների կեսը, հետո կախեց մնացած 17 խաղալիքը, մի խաղալիքն էլ փչացած էր, չկախեց: Սկզբում քանի՞ խաղալիք կար տուփում:
Подпись отсутствует

35
8. Հասմիկը, Անահիտը, Լուսինեն և Անին զարդարում էին տոնածառը: Նրանցից մեկը կախեց կարմիր լույսեր, մյուսը՝ դեղին լույսեր, և մնացած երկուսը՝ կանաչ լույսեր: Լուսինեն և Անահիտը զարդարեցին տարբեր գույնի լույսերով: Անին կախեց դեղին լույսեր: Ի՞նչ գույն էր Հասմիկի կախած լույսը:
Կանաչ
9. Սլաքավոր ժամացույցը, ուղիղ ժամը վեցին, խփում է վեց զարկ, որը տևում է երեսուն վայրկյան: Ամանորի գիշերը տասներկու զարկը քանի՞ վայրկյանում կզարկի:
Подпись отсутствует

60 վարկյան
10. Բակում 14 զույգ երեխաներ սահնակ էին քշում, ընդ որում սահնակ քշողներից 9-ը երեխան աղջիկ էր: Երեխաներից քանի՞սն էին տղա:
19