Աշուն օր

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

սաղարթ-Ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը:

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվեց,ծնեց

սնավ-սնեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

ոսկի  տերև-դեղին  տերև

Աշնանը  դրսում  պար  են բռնել   ոսկի  տերևները։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

միրգ-գիրկ

սնավ-ծնավ

ծնավ-քնավ

փչելով-ճչելով

դարսելով-մարսելով

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր: