Վարժ․403

Կատարել   գումարում   և   արդյունքը    ստուգել   հանումով։

ա)3245+125=3370

3370-125=3245

Բ

3526+514=4040

4040-514=3526

 

Վարժ․404

Կատարել   հանում   և   արդյունքը    ստուգել   գումարումով։

ա)6153-523=5630

5630+523=6153

Բ

2453-216=2237

2237+216=2453

 

Վարժ․405

Կատարել   բազմապատկում   և   արդյունքը    ստուգել   բաժանումով։

ա)1560.6=9360

9360:6=1560

Բ

4200.50=210000

210000:50=4200

Վարժ․406

Կատարել   բաժանում   և   արդյունքը    ստուգել   բազմապատկումով։

Ա

21500։50=430

430.50=21500

Բ

12420:30=414

414.30=12420

 

Վարժ․408

Կատարել   բազմապատկումը  և   արդյունքը  ստուգել  բաժանումով։

ա)756․3=2268

756+756+756=2268

2.819=1638

819+819=1638

բ)

2.448=896

448+448=896

312.3=936

312+312+312=936

 

Վարժ․409

Գտնել   անհայտ   բաղադրիչը։

ա)

25808:8=3226

18=2160:120

Բ

1736։124=14

1220=244:5

 

Վարժ․410

Գտնել   անհայտ   բաղադիրչը։

ա)24.66=1584

21420=306.70

բ)

55.30=1650

2640=80.33

Վարժ․411

Գտնել   անհայտ   բաղադիրչը։

ա)5697+537=6234

321=7486-7165

Բ

15874=11231+4643

52646-305=52341

Խնդիր  414

Հայրիկը  գնել  էր   12  մ  երկարությամբ  պարան,որի  համար  վճարել    էր  2880  դրամ։Հաջորդ  օրը   նա  Արային  ուղարկեց  այդ  պարանից  գնելու  ևս  20  մ։Որքա՞ն   գումար  պետք  է  վճարի   Արան  այն   գնելու  համար։

Լուծում՝2880։12=240     20.240=4800

Պատասխան՝4800  դրամ։

 

 

кого,  чего

кого,  чего

Сумка-сумки

Мышка-мышки

Собака-собаки

Стена-стены

Девоч ка-девоки

Мама-мамы

Брат-брата

Ложка-ложки

Пенал-пенала

Шкаф-шкафа

Стул-стула

Стол-стола

Сын-сына

Дым-дыма

Звезда-звезды

Нога-ноги

Глаз-глаза

Нос-носа

Класс-класса

Корандаш-корандаша

Рука-руки

Кошка-кошки

Машина- Машины

Петух-петуха

Маска-маски

Куртка-куртки

Утка-утки

Телевизор- Телевизора

Комната-комнаты

 

Կամակոր թագավորը

Կամակոր  թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:
Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներ

կարճ

թախտ

մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը:

Դերձակ  նշանակում  է  հագուստ կարող  մարդ։

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

  1. գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
  2. թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
  3. կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
  4.  ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է,թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:

 

5.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը`

Դերձակը  հասկացավ,որ  թագավորը  հիմար է:

6.Օգտագործելով  տրված  բառերը ̀    ( սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին) լրացրու՛  առած-ասացվածքները.

  1. Ծաղիկը    ծաղկին    նայելով  է  բացվում:
  2. Թթու  է, թան  չի,  ամեն  մարդու  բան չի:
  3. Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր  շուռ  կտանք:
  4. Արջից  վախեցողը  անտառ  չի  գնա:

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել։

Թագավորին ստիպում է կամակորն լինելը։

Japanese Tale

ImageThere lives in Japan a greedy man and his greedy wife. They never share anything that they have. One day the woman goes to bring water from a big barrel. The surface of the water is as shiny as a mirror. When the woman looks into the barrel of water she thinks she sees another woman looking back at her. She runs to her husband and shouts at him, ”Come quickly a woman is trying to steal our water.”

The man hurries over to the barrel and he looks into it, but he doesn’t see any strange WOMAN. He sees a strange MAN hiding in the water. He calls to his wife. “There are two thieves in the barrel, we must stop them”. At that moment the man and the woman go into the barrel to catch the thieves. Then a few hours later they come out of the big barrel. They are very tired and wet.

What do you think?

Do they realize that there is nobody in the barrel?

Մաթեմատիկա

384
Հտևելով Անիի օրինակին գտիր անհակտ բաժանելին
Ա
45։9=5
540: 6=90
780: 12=65
բ
48:8=6
320:4=80
4140:230=18
389
Երբ տատիկը իր ունեցած կոնֆետները հավասար բաժանեց 7
Թոռնիկների միջև,յուրաքանչյուր թոռիկի հասավ15 կոնֆետ, և ավելացավ ևս 5 կոնֆետ ։
Քանի կոնֆետ ուներ տատիկը։
Լուծում
7×15=105
105+5=110
Պատասխան 110 կոնֆետ
392
Եռանկյան կողմերից մեկը 82մմ է ։Մյուս երկու կողմերն իրար հավասար են
և 25մմ-ով մեծ են առաջին կողմից։Գտիր այդ եռանյան պարագիծը
լուծում
82+25=107
107+107+82=296
Պատասխան P= 296մմ
396
Հայկն ունի 4000 դրամ։Նշված առարկաներից որոնք կարող է նա գնել այդ գումարից։
Լուծում
750+420+600+1250=3020
2400+750+600=3750
2400+420+600=3420
2350+600+420=3370
2350+1250=3600
1250+2400=3650
600+750+2350=3700

եվ-ի ուղղագրությունը

Լրացնել բաց թողած տառերը` գրելով և կամ ե, վ
Բարև, արևային, Եվրոպական, հոգեվիճակ, թևավոր, ոսկեվարս, գինեվաճառ, երևույթ, հնդեվրոպական, Երևան, ալևոր, գերեվարել, սերկևիլ, դափնեվարդ, բարևագիր, ագեվազ, այցեվճար, տարեվերջ, կարևոր, թեթևություն, դափնեվարդ, եղրևանի, գինեվաճառ, ոսկեվաճառ, ուղեվճար, հետևորդ, հետևանք, ունեվոր, ուղեվոր, օթևան, հոգեվիճակ

Ավ․ Իսահակյան «Նուկիմ քաղաքի խելոքները»

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:
– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:
– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:
– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:
Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:
-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:
– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:
– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:
Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:
– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:
– Խաղող:
Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:
– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:
– Դե, մի կշեռք տո՛ւր:
Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:
Մաս 2-րդ
Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:
– Էդ ի՞նչ ես ծախում:
– Շաքար:
Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:
– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
– Էն էլ ոնց:
– Դե, մի կշեռք տո°ւր:
Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:
Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:
Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:
Ավագ պատգամավորն ասում է.
— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:
Հաշիվը տեսնելուց հետո գնում են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:
Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.
– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:
Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:
Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.
– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.
– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:
– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:
Առաջադրանքներ
1․Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները
ափ առնել- Ձեռքն առնել
մի կշեռք-մեկ կգ
հաշիվը տեսնել- հաշվել
խելքի մոտ բան-լինող բան
վրա պրծնել- Հարձակվել
պատգամ գնալ-առաջարկություն
խելքի չափը տեսնել-տեսնել խելք ունի թե չէ

2․ Համառոտ պատմի՛ր հեքիաթի մի մաս։
Եղբայներբ գնում են իրեր գտնելու
նրանք տեսան մի պարկ ոսկի ։
Նրաք ոսկին վերցնում
և ոսկու տեղը հող են լցնում
և շարնակում են իրենց ճանապարհ
3․ Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը։
Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը
4․Նկարագրի՛ր դեպքեր, երբ պատգամավորները առաջին անգամ կտեսնեն ընկույզ, նարինջ։
Իմ կարծիքով,երբ նրանք տեսնեն կմտածեն ,թե գունավոր գնդակներ են
դրանք։

Իմ կարծիքով,երբ նրանք տեսնեն կմտածեն որ դա մեծ պոպոկ է։

5․Շարունակի՛ր հեքիաթը։
Մյուս ամիս նրանք մտածեցին որ գնան ֆռանսիա և ուրիշ բաներ հայտնաբերեն։

Ծովեր եվ օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին: