Japanese Tale

There lives in Japan a greedy man and his greedy wife. They never share anything that they have. One day the woman goes to bring water from a big barrel. The surface of the water is as shiny as a mirror. When the woman looks into the barrel of water she thinks she sees another woman looking back at her. She runs to her husband and shouts at him, ”Come quickly a woman is trying to steal our water.”

The man hurries over to the barrel and he looks into it, but he doesn’t see any strange WOMAN. He sees a strange MAN hiding in the water. He calls to his wife. “There are two thieves in the barrel, we must stop them”. At that moment the man and the woman go into the barrel to catch the thieves. Then a few hours later they come out of the big barrel. They are very tired and wet.

What do you think?

Do they realize that there is nobody in the barrel?

ազնավուրը ազնավուրի մասին

Առաջին մաս

Ի՞նչ անուն եք տալիս սրան,-ասում է մանկաբարձուհին, գրկելով ղժացող երեխային։

-Շահնուր,- անսահման քնքշությամբ շշնջում է մայրս։

-Շահ․․․ ի՞նչ,- աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին։

-Շահնուր,- կրկնում է մայրս։

Հիմա բացատրեմ․

Շահնուր ասելու համար հարկավոր է լավ արտասանել «ն»-ի առջևի «հ»-ն այնպես, կարծես «շահ»-ին հաջորդելիս լինի «աահհ բացականչությունը, որն արտաբերում են ախորժալի կարկանդակ տեսնելիս։Հեշտ չէ արտասանել, ընդունում եմ։Վերջապես շատ մի տանջեք ձեզ այդ անունը սովորելու համար, որովհետև գտնելով, որ Շահնուր անունը այնքան էլ հեշտ չէ արտասանել, մանկաբարձուհին ինձ տալիս է Շարլ անունը։

Վերջին հաշվով «Շահը» «Շահնուրից» այնքան էլ հեռու չէ։Եվ այսպես, 1924 թվականի Մայիսի 22-ին Փարիզի ծննդատներից մեկի մանկաբարձուհին՝ չտիրապետելով օտար լեզուների հնչյունաբանությանը, իր վրա է վերցնում որոշելու Քնար և Միշա Ազնավուրյանների միակ մանչ ներկայացուցչի անունը։

Առաջադրանքներ

Երկրորդ մաս

Ինպչպե՞ս պատահեց, որ փոքրիկ Ազնավուրին Շարլ կոչեցին:
• Սկզբում մայրիկը նրան կոչեց Շարհնուր բայց բժիշկը նրան կոչեց Շառլ
• Քանի՞ տարի է ապրել Ազնավուրը:94
• Ի՞նչ էր Շարլի մայրիկի և հայրիկի անունները:
Միշա , քնարիկ
• Ինչո՞ւ մանկաբարձուհին չէր կարողանում արտասանել Շահնուր բառը:

Շահնուրը չկարողացավ ասել որովհետև դժվար անուն էր։մ կյանքի առաջին ինը տարիների մասին ոչինչ չգիտեմ, բացի մի քանի աղոտ հուշերից, որոնց համար ավելի շատ պարտական եմ ուրիշների պատմածին, քան հիշողությանս։ Ես ձեզ կասեմ միայն այն, ինչ կարողացել եմ հիշել մորս պատմածներից։Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն։ Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ։

Հեռավոր տարիներիս հիշողության մեջ ամենապարզորոշը քրոջս՝ Աիդայի, կերպարն է ուրվագծվում։Թեպետ նա ինձանից շատ քիչ էր մեծ, սակայն ինձ խնամում էր փոքրիկ մոր պես։ Նրա նվիրական իղձը ինձ չաղացնելն էր։Այնինչ բավականին թմբլիկ էի։ Վկա իմ այդ շրջանի լուսանկարները։ Գունատ, բայց լիքը այտերով, հետաքրքրասեր ու կլոր աչքերով, կարճ կտրած մազերով և փոքրիկ, բայց դեպի առաջ թռիչքի պատրաստվող քթով այդ երիտասարդը ես եմ։Նրա ու իմ միջև որպես ընդհանուր գիծ մնացել է բերանի դժգոհ արտահայտությունը միայն ու մեկ էլ ծալված շրթները։Մայրս չէր կարողանում առանց թախծի նայել իմ մանկության լուսանկարներին։

-Ի՞նչ լավն էիր,-ասում էր ինձ։

Այո՛։ Լավիկն էի։Նշանակում է՝ արդեն չեմ։ Ինչ վերաբերում է Աիդային, ինձ չաղացնելու նպատակով այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը, խցկում էր բերանս՝ կոնֆետ, մսի կտորներ, մետաղադրամ (Աիդան շատ հարուստ չէր), տաբատի կոճակներ, այն ժամանակ, երբ գրեթե ատամ չունեի։ Անժխտելի է, որ նա դեռ իրազեկ չէր իրերի սնուցիչ արժեքներին։ Հաճախ վազեվազ հասնում էր բժիշկը, ու մինչ մայրս լաց էր լինում, նա զարմացած կանգնում էր ջղակծկումներով ցնցվող փոքրիկ մարմնիս առաջ։

-Ի՞նչ է կուլ տվել։

Ամեն անգամ Աիդան, մի տարօրինակ իրի անուն էր տալիս ու հպարտությամբ ավելացնում․ «դուրն եկավ»։ Եվ ամեն անգամ բժիշկը ճգնում էր հասկացնել նրան, որ ստամոքսը աղաց չէ։ Աիդան սև աչքերը թերահավատությամբ հառնում էր նրան ու չէր համոզվում։ Հիմնականում ինձ մի լավ լուծողական էին տալիս, գալարվում էի, կուլ տված իրը վերադարձնում ու կյանքի գալիս։Իսկ Արդան շարունակում էր

«Կեր աղբարիկ», իսկ ես պատասխանում էի․ «այո աղբարիկ»,- համոզված որ նա ինձ աղբարիկ է ասում , ուրեմն ես էլ նրան «աղբարիկ», «փոքր եղբայր» պիտի ասեմ։

Աիդան ինձ տվել է այն ամենը, ինչ կարելի է ուտել։Ձկան յուղի ժամին իր բաժին ձկան յուղը կուլ էի տալիս, հետո՝ իմը։Կուլ էի տալիս, նաև նրա համար նշանակված բոլոր դեղերը։ Ու քանի որ Աիդան ոչ մի դեղ չէր սիրում, ուստի իր կորուստ այնքան էլ մեծ չէր լինում։ Իսկ ես մի հարվածով երկու նապաստակ էի սպանում։Միաժամանակ երկուսս էլ գոհ էինք մնում։Չնայած փոքր հասակիս, ընտանիքում ամենաշատը ես էի ուտում։Ես ու Արդան նույն տարիքին էինք, նույնն էին նաև մեր ճաշակները, մտքերը։Երբ նա մազերին ժապավեն էր կապում, ես էլ էի ուզում։Երբ ես ծովայինի զգեստ էի հագնում, ինքն էլ էր ուզում։Մեր ծնողները միշտ համաձայնվում էին։

Առաջադրանքներ

Ով էր Աիդան, ինչպիսի՞ն էր նա։
Աիդան նրա քույրն էր: Աիդան նրան ինչ ասես տալիս է Աիդան նրան պահում էր ինչպես մայրիկի

Ինչո՞ւ էր Ազնավուրյանների ընտանիքում հաճախ բժիշկ հայտնվում։
Աիդան նրան տալիս էր տաարբեր իրեր կոճակ,քաղցրավենիք։

Ինչպի՞սի երեխա էր Շառլը, դուրս գրեք նրան նկարագրող հատվածները։
Գունատ, բայց լիքը այտերով, հետաքրքրասեր ու կլոր աչքերով, կարճ կտրած մազերով և փոքրիկ, բայց դեպի առաջ թռիչքի պատրաստվող քթով այդ երիտասարդը ես եմ։