Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:
1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։
Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

4. Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:

spraying-pesticides-on-field.jpg

5. Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում:

Օրինակ՝ խոշոր աղետ տեղի ունեցավ 2010 թ. ապրիլի 20-ին՝ Մեքսիկական ծոցում տեղակայված British Petroleum ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց 800 միլիոն լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց 28 հազար կմ²: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից):

21198fae-496d-4f92-8b1b-20760fc0e9c3-620x413.jpeg

Պատասխանել հարցերին

1. Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում։

Մարդը ստեղծում է անտառներ, կանաչ պուրակներ և արգելոցներ։

2․ Որո՞նք են թթվային անձրեւների առաջացման պատճառները, եւ ի՞նչ հե­ տեւանքներ կարող են դրանք ունենալ։

Օքսիդները խառնվելով ջրին առաջացնում են թթուներ ՝ ծծմբական թթու, ազոտական թթու և այլն։Այդ թթուները երկնքեց եկող անձրևի հետ խառնվում են և առաջանում են թթվային անձրևներ, որոնք թափվում են երկրագնդի մակերևույթի վրա։Թթվային անձրևները շատ վտանգավոր են շրջակա միջավայրի համար։Դրանք կարող են քայքայել հողը, շինությունները, հուշարձանները։

3․ Ինչո՞ւ չի կարելի այրել կենցաղային աղբը։

Այն չի կարելի այրել, քանի որ աղբի այրումից առաջանում են թունավոր նյութեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *