Մայրենիի ստուգատես

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

 

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

                                          Թարս   Փիղը

 Կար  չկար մի փիղ կար:Նա մի անգամ խորհում էր և հասկացավ, որ բոլոր փղերը առաջ են քայլում, իսկ ինքը պետք է փորձի  հետ քայլել։Փիղը շատ է պարապում  և հաջորդ շաբաթ կանգնում է իր ընտանիքի առջև, որ ցույց տա։ Փիղը սկսում է հետ -հետ քայլել  մտածելով որ կզարմացնի նրանց։Հայրիկը ,մայրիկը,եղբայրը և քույրիկը   զայրանում են և   դուրս անում տնից։  Փիղը տխրում է և հեռանում։Գնում է,գնում է տեսնում է մի ծեր փղի, որը ևս թարս էր քայլում։Նրա հետ ծանոթանում է և հասկանում է,որ  այդ ծեր փիղը իր պապիկն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *