Մկների ժողովը Աթաբեկ Խնկոյան
Սով էր, սով էր Մկստան Կատվի ձեռից լկստան: Գզիրն ընկավ դռնեդուռ, Էլ չթողեց տուն-կտուր, Ջահել, ահել գեղովի, Ջոջերին ջոկ տեղովի Կանչեց, բերեց ժողովի` Թե ինչ անեն, որ կատվեն Մի հնարքով ազատվեն: Եկան գյուղի ջոջերը, Երկար բարակ պոչերը, Մասնակցեցին խորհրդին, Մի մուկ խոսեց իր հերթին. – Լսե’ք, մկնե’ր ցեղակից, Չունեմ որդի, կողակից, Ես մի անտեր ծերուկ եմ, Բայց պատվավոր մի մուկ եմ. Պակսեց ուժը իմ ոտի, Պետք է մեռնեմ անոթի… Սովն է չոքել դռանը, Ա~խ, մռռանը, մռռանը, Վեր է ընկել մառանը, Ինչքան ասես նազ անի, Ստից սատկի, տազ անի, Մուկ տեսնելիս վազ անի, Գլխից բռնի, կախ անի, Թաթովը տա, խաղ անի, Ուտի, քեֆը չաղ անի, Էսպես զուլում ու կրակ, Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: Բայց թե ազնիվ մեր ցեղը Կորչելու չէ զուր տեղը, Ցավն էլ ունի իր դեղը… Ա~յ, բերել եմ ես մի զանգ, |
Ծափ, ծլնգոց, Մեջը զնգոց. Կատվի վզից մենք կախ տանք, Որ ինչքան էլ օրորա, Որ ինչքան էլ շորորա, Ստից սատկի, տազ անի, Գալն իմանանք գազանի: Է’, զանգը ո՞վ կախ անի. -Ալո, դո’ւ: |