The lazy bearThe lazy bear

It’s spring in the forest. The snow has gone, leaves
are growing and the animals are waking up.
Bruno the bear is still asleep. He doesn’t know that
it’s spring.
‘Listen! Bruno is snoring!’
Now it’s summer. It’s warm and the animals are having lots of fun. But
where’s Bruno?
Bruno is still asleep. He doesn’t know that it’s summer.
Now it’s autumn. The leaves are turning red, yellow and orange. The animals
are getting ready for winter. But where’s Bruno?
Bruno is still asleep. He doesn’t know that it’s autumn.
Now it’s winter. You can’t see the animals. They’re all asleep in their warm
homes. But where’s Bruno?
‘What a nice, long sleep. Snow! It’s winter! I’m all alone.’
It’s spring again. The animals are very happy. They’re having a party. But
where’s Bruno?
‘Bruno!’
Bruno is awake at last. Now he knows that it’s spring.

Homework

There is an armchair next to the window.Тhe book is on the table next to the armchair ․The book is on the TV-set․ There is a TV-set  on the table.There are  flowers  in a vase․The lampshade is on the shelf․There is a book under the table․The carpet is on the floor.

 

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:

Գյուղատնտեսությունը  զբաղվում  է  մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ։Գյուղատնտեսությունը բաժանվում  է  բուսաբուծության և անաս­նապահության:

2.Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Բուսաբուծությունը  զբաղվում  է  մշակաբույսերի  աճեցմամբ։Մարդը  սննդամթերք  ստանալու  համար  աճեցնում  է  ցորեն,կարտոֆիլ,շաքարի  ճակնդեղ,գարի,բրինձ,հնդկաձավար,սուրճ,թեյ,խաղող,ձմերուկ, և   այլն։Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը:Տարբեր ընտանի կեդանիներից մարդը  ստանում  է  բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար:

3.Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը    զբաղվում    է   ընտանի   կենդանիների  բուծմամբ։

4.Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Օրվա   ընթացքում    բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված  հետևյալ   մթերքներն  եմ  օգտագործում   իմ  սննդի  մեջ՝հացահատիկային բույսեր,կաթնամթերք,մսամթերք,հրուշակեղեն,բանջարեղեն,միրգ,  և  հատապտուղներ։

 

5.Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Բուսաբուծությունը  և  անասնապահությունը  միմյանց  հետ  կապված  են  նրանով,որ  անասնապահության  համար   մարդը  որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը:

6.Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Գյուղատնտեսությունը    արդյունաբերության  հետ   կապված   է   նրանով,որ  տարբեր ընտանի կեդանիներից մարդը   ստանում   է բուրդ, կաշի, փետուր,վուշ,բամբակ,  որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: