ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ»

 

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրը աստծունն է և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։

Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության և երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՛յ, դերվիշ բաբա, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում ձասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տան տերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել, ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու, —բացականչեց դերվիշը։

— Վա´հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին։

Առաջադրանքներ

Վերնագրիր այս հատվածը

Գրիր ընդգծված բառերի բացատրությունը 

Ո՞րտեղից Հասանը գտավ փող քեֆ անելու համար։

Վերնագրի՛ր Գ հատվածը

 

1. Ինչո՞ւ Հասանը չի տխրում, երբ կորցնում է  իր աշխատանքը։
2.Ո՞վ է այն մարդը, որ մտնում է դերվիշի շորերի մեջ։
3.Վերնագրի՛ր Գ հատվածը։
4.Ինչո՞ւ դերվիշը նորից եկավ Հասանի տուն։

Դասարանական աշխատանք 10.03.2022

Խնդիր  735

Աննան   24  ձվի   համար  վճարեց  400  դրամ  ավելի,քան   Անին՝16  ձվի   համար։Որքա՞ն  վճարեց   յուրաքանչյուրն  իր  գնած   ձվերի   համար։

Լուծում՝24-16=8    400։8=50     24.50=1200   16.50=800

Պատասխան՝Աննան   1200  դրամ,Անին՝800  դրամ։

 

Խնդիր  739

ա)Ուրբաթ  օրը՝ժամը  17։00-ին,Հայկը  գնաց  տատիկի   տուն։Նա  տուն  վերադարձավ  52  ժամ  հետո։Շաբաթվա   ո՞ր   օրը   և  ժամը քանիսի՞ն  նա   տուն   վերադարձավ։

Լուծում՝52։24=2  (4 մն․)     52  ժամ=2 օր  4  ժ

17։00+4  ժամ=21։00

Պատասխան՝կիրակի   ժամը   21։00

 

Վարժ․726

Որքա՞ն  մնացորդ  կստացվի,եթե․

(12.5+2)արտահտության  արժեքը  բաժանենք  5-ի

12.5=60    60+2=62       62։5=12   (2  մն․)

(12․5+2) արտահտության  արժեքը  բաժանենք  12-ի։

12.5=60     60+2=62       62։12=5  (2  մն․)

 

Խնդիր  741

Գրել   5  այնպիսի    թիվ,որոնցից  առաջինը  3  է,իսկ  յուրաքանչյուր  հաջորդ  իր  նախորդից  մեծ  է  10  անգամ։Հաշվել   այդ    թվերի   գումարը։

Լուծում՝3․10=30   30.10=300    300.10=3000   3000.10=30000

3,30,300,3000,30000

3+30+300+3000+30000=33333

Պատասխան՝33333։

 

Վարժ․737

Այգը   գրել  էր մի  քանի  թիվ    և  ցանկանում  էր  դրանք   դասավորել  նվազման  կարգով։Սակայն  Անին   այդ  թվերի   որոշ  թվանշաններ   փոարինել  է  աստղանիշներով։Ի՞նչ   հերթականությամբ   պետք   է  դասավորեր   Այգն  այդ  թվերը։

51x, 6xx, 54x, x,4x,2x

ա)518,691,547,3,46,24

691,547,518,46,24,3

բ)x1x1x,8xxx,4x2x,x,x2x,3x

41317,8569,4328,1,625,39

41317,8569,4328,625,39,1