Շիրակի մարզ ընդհանուր բնութագիր

Տարածքը՝ 2681 կմ²

Մարզկենտրոն՝ Գյումրի

Սահմանակից պետություններ՝ արևմուտքից՝ Թուրքիա, հյուսիսից՝ Վրաստանին

Սահմանակից մարզեր՝ հարավից՝ Արագածոտնի մարզ, արևելքից ՝ Լոռու մարզ

Քաղաքներ՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ

Գետեր՝ Ախուրյան

Ջրամբարներ՝ Ախուրյան, Սառնաղբյուր, Կառնուտ

Լիճ՝  Արփի

Տեսարժան վայրեր՝ Արթիկ, Լմբատավանք, Հառիճավանք, Մարմաշեն, Յոթ Վերք,Պեմզաշեն

դիրքը ՀայաստանումՇիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:Մարզի միակ խոշոր գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից:Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է:Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը:

Դասարանական աշխատանք

Վարժ 856

9 հատ 500 դրամանոց մետաղադրամ ներկից մեկւ կեղծ է։ Կեղծը թեթև է մյուսներից։ Ինչպե՞ս կարելի է նժանավոր կշեռքի երկու կշռումով պարզել, թե որ մետաղադրամն է կեղծ։

Պատ․՝ Պետք է երկու կոպեկներ դնել ադնպես կիմանանք թե, որն է կեղծը։

Վարժ 857

Հաշվիր 15-ին բազմապատիկ բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնք բազմապատիկ են նաև 10-ին։

Լուծում

30+60+90=180

Պատ․՝ 180

Վարժ 858

Շախմատի դաշտի, որ մասն է կազմում։

1 վանդակ

պատ Ա 1

Բոլոր սև վանդակները միասին

Պատ․ 32 վանդակ

Բոլոր սպիտակ վանդակները միասին

Պատ․՝ 32 վանդակ

Արդեն գիտես, որ ձին կարող է շարժվել 2 վանդակ առաջ կամ հետ և 1 վանդակ աջ կամ ձախ։

Տես, թե ինչպե՞ս սպիտակ ձին հասնում Բ 1 վանդակից Բ 8 վանդակ։ Գրել այդ քայլաշարքը։

Պատ․՝ Բ 8-ից Գ 6, Ա 5, Գ  4, Դ 2, Բ1

Կազմիր քայլաշար սև ձին Ջ 3 վանդակից Դ 5 վանդակ հասցնելու համար։

Պատ․՝ Ջ 3-ից, Դ 4 , Բ 5 , Գ 7, Դ 5:

Մաթեմատիկայի փետրվար ամսվա հաշվետվություն

 

Վարժ․510

Կարգային   գումարելիների  գումարը   գրել   թվի   տեսքով։

ա)8  հազ․+2  տ․+6  մ=8026

5 հազ․+  2  հ․+  3  տ=5230

6.10000+ 3.100+2.1=60302

900000+4000+2=904002

 

բ)80000.300+50+1=24000051

2.100000+3.100+6.1=200306

3 հազ․+5 մ․=3005

7  հազ․+  2  հ․+ 9  մ․=7209

 

Վարժ․514

Հաշվել   արտահայտության  արժեքը,եթե  a=888:

ա)a:(64.25-1576)+7041=7078

888:(64.25-1576)+7041=7078

64.25=1600   1600-1576=24     888:24=37    37+7041= 7078

 

Վարժ․515

Կատարել    գործողությունը։

ա)42  կմ-350 մ=41  կմ   650  մ

41  կմ   1000  մ-350  մ=41  կմ  650  մ

12  դմ   2  սմ-7  սմ=11  դմ   5  սմ

11  դմ   12  սմ-7  սմ=11 դմ   5  սմ

Վարժ․515

Կատարել   գործողությունը։

բ)82  կգ  –  6  գ=81  կգ  994  գ

81  կգ  1000  գ   -6  գ=81  կգ   994  գ

22   տ   200  կգ-380  կգ=21  տ  820  կգ

21  տ    1200  կգ-380  կգ=21  տ   820  կգ

գ)25  օր-15  ժ=24  օր   9  ժ

24  օր   24  ժ-15 ժ=24   օր   9  ժ

18  ժ   20  ր-30  ր=

17  ժ    80  ր-30  ր=17  ժ   50  ր

Վարժ․514

Հաշվել    արտահայտություն  արժեքը,եթե  a=888:

բ)302+(a-2604:6).62=28450

302+(888-2604:6).62=28450

1)2604:6=434     888-434=454     454.62=28148        302+28148=28450

Continue reading

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից: